Բուհեր չընդունված դիմորդները երկու հայց են ներկայացրել Վարչական դատարան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2020 թվականի ընդունելության միասնական քննություններում բարձրագույն ուսումնական հաստատություններ չընդունված մի խումբ դիմորդներ երկու հայցադիմում են մուտքագրել Վարչական դատարան՝ բուհեր ընդունելության վերաբերյալ կառավարության որոշումը վիճարկելու նպատակով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը:

«Առաջին հայցադիմումով պահանջում ենք կառավարության որոշումը, որը կիրառվել է դիմորդների նկատմամբ, ճանաչել անվավեր։ Ընդ որում, առաջին հայցը չի լուծում դիմորդների խնդիրը և դրանով պետությանը՝ ՀՀ կառավարությանը ցանկանում ենք ցույց տալ, որ այս պայքարն արդար է եղել և իրապես նրանց նկատմամբ կիրառվել է ոչ իրավաչափ որոշում։ Երկրորդ հայցով պահանջում ենք արդեն անհատական մակարդակում դիմորդների նկատմամբ կարգի կիրառումը ճանաչել անվավեր և ռեաբիլիտացնել նրանց»,- ասաց Կոչուբաևը` հավելելով, որ խախտված իրավուքները տարբեր են, ուստի յուրաքանչյուր դիմորդի համար առանձին պահանջ է դրվել։

Նրա խոսքով՝ հայցերից մեկով միջնորդել են դատարանին կիրառել հայցի ապահովման միջոց և ժամանակավորապես հայցն ապահովել, ինչը հնարավորություն կտա մինչև սեպտեմբերի 1-ը դիմորդներին ուսանողի կարգավիճակ տալ՝ մինչև գործով վերջնական դատական ակտի կայացումը։

Հայերեն

Արմավիրի մարզում դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 27 քրեական վարույթ

Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ

Չինաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Վառնայում բացվել է «Կալիակրայի մասունքները» ցուցահանդեսը. BTA

Ջեյհուն Բայրամովը չի բացառել, որ Հայաստանի հետ առևտրի ապրանքների տեսականին կարող է ընդլայնվել

«Անլռելի զանգակատուն» պոեմի խանջյանական ինքնատիպ էսքիզները՝ Կոմիտասի-թանգարան ինստիտուտում

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարություն է տարածել սպասվող ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ

Շոգի հետևանքով Ֆրանսիայի տնտեսական կորուստները կարող են հասնել 6 մլրդ եվրոյի. Le Monde

Բեսենթը հնարավոր է համարել մոտակա օրերին ԱՄՆ-ի և Իրանի կողմից Հորմուզի նեղուցի թեմայով համաձայնության հասնելը

Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է մետաբոլիկ համախտանիշի թեմայով համաժողով