Forbes-ը կազմել Է աշխարհի ամենաթանկ բրենդների վարկանաիշը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նհանգների Netflix կորպորացիայի արժեքը, որը հոսքային հաղորդումների ծառայություններ Է մատուցում, մեկ տարում աճել Է 72 տոկոսով եւ կազմել 26,7 միլիարդ դոլար: Այս գնահատումը բերված Է աշխարհի ամենաթանկ բրենդների վարկանիշում, որը հուլիսի 28-ին հրապարակել Է Forbes հանդեսը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ցանկի առաջին հորիզոնականներում, ինչպես եւ մեկ տարի առաջ, տեղ են գրավել համապատասխանաբար հետեւյալ բրենդները. Apple ը՝ 241,2 միլիարդ դոլար արժեքով, Google-ը (207,5 միլիարդ դոլար), Microsoft-ը (162,9 միլիարդ դոլար), Amazon-ը (135,4 միլիարդ դոլար) եւ Facebook-ը (70,3 միլիարդ դոլար):

Անմիջապես գալիս են Coca-Cola-ն, Disney-ը, Samsung-ը, Louis Vuitton-ը եւ McDonald՚s-ը: Մեկ տարի առաջ առաջատարների տասնյակ Էր մտել նաեւ Toyota-ն, սակայն այս տարի, կորցնելով արժեքի 7 տոկոսը, այն զբաղեցրել Է 11-րդ տեղը: Louis Vuitton-ը, որն ավելի վաղ չԷր մտնում ամենաթակ բրենդների տասնյակը, թանկացել Է 20 տոկոսով՝ այդ կերպ զբաղեցնելով իններորդ հորիզոնականը:

Առաջատարների տասնյակից սոսկ Facebook-ն ու Samsung-ն են կորցել արժեքի համապատասխանաբար 21 եւ 5 տոկոսը, մնացած առեւտրանիշերը դարձել են ավելի թանկ: Netflix-ը, որը մեկ տարում ցույց Է տվել 72 տոկոս ամենամեծ աճը, տեղ Է զբաղեցրել 26-րդ հորիզոնականում: Նաեւ արժեքն զգալիորեն ավելացրել են Chanel-ը (աճը 42 տոկոս), Amazon-ը (40 տոկոս), Microsoft-ը (30 տոկոս), Paypal-ը (24 տոկոս):

100 ամենաթանկ բրենդների ընդհանուր արժեքը կազմել Է 2,54 տրիլիոն դոլար: Դրանցից ավելի քան 50-ը պատկանում Է Միացյալ Նահանգների ընկերություններին, 10 բրենդը Գերանիայից Է, ինը՝ Ֆրանսիայից, Ճապոնիային եւ Շվեյցարիային բաժին են ընկնում համապատասխանաբար վեցը եւ հինգը: Ցանկում ամենից շատ ներկայացված են տեխնոլոգիական ընկերությունների մակնիշները. ցանկում դրանք 20-ն են: 14 բրենդ պատկանում Է ֆինանսական ծառայությունների ֆիրմաներին, 11-ը՝ ավոմոբիլային հատվածին, ութը՝ վաճառքների ոլորտին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը նորմալ է համարում մեկամսյա մարզումներից հետո Հայաստանի առաջնությունում գրանցած արդյունքը

Կտեղափոխվեմ այն քաշային կարգ, որը կլինի օլիմպիական. Գոռ Սահակյան

Պաշտոնյաները և դպրոցականները Տերյանի 140-ամյակի առթիվ ծաղիկներ են խոնարհել Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում

Մեծ Մասրիկի անասնագոմերից մեկում բռնկված հրդեհը մարվել է, կենդանիները տարհանվել են

Փրկարարները մարել են Գյումրու սպորտային համալիրներից մեկի տանիքում բռնկված հրդեհը

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց առաջնությունում հայտնի դարձան ևս երեք քաշային կարգերի չեմպիոնները

Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը ներկայացրել է 2025 թվականի առաջին նորեկին

Հայկ Մարտիրոսյանը և Շանթ Սարգսյանը «Al-Beruniy» միջազգային մրցաշարի առաջատարներն են

Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, կցրտի 2-5 աստիճանով

Հայ դերասանների մասնակցությամբ «Անորա»-ն արժանացել է նաև Producers Guild of America Awards-ի գլխավոր մրցանակին