Հասարակական

Սահմանվել է այն անձանց շրջանակը, որոնք ՀՀ ժամանելիս կարող են ազատվել պարտադիր ինքնամեկուսացումից

2 րոպեի ընթերցում

Սահմանվել է այն անձանց շրջանակը, որոնք ՀՀ ժամանելիս կարող են ազատվել պարտադիր ինքնամեկուսացումից

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետություն մուտք գործելիս ինքնամեկուսացման պարտադիր պահանջում պարետի որոշամբ փոփոխություն է կատարվել։

«Արմենպրեսի» փոխանցմամբ՝ սահմանվել է այն մարդկանց ցանկը, որոնք կարող են Հայաստան ժամանելիս ազատվել պարտադիր ինքնամեկուսացումից:

Ահա նրանք.

  1. պետական, պաշտոնական և աշխատանքային այցերով օտարերկրյա պատվիրակությունների կազմում ժամանողները,
  2. դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների ներկայացուցիչների և նրանց ընտանիքի անդամները, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները և նրանց

    ընտանիքի անդամները,

  3. առողջապահական, ռազմական ու անվտանգության, տնտեսական արտադրական անհետաձգելի կարիքների առկայության հիմքով հրավիրված անձինք,
  4. պետության կողմից իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերի շրջանակներում աշխատանքներ կատարելու կամ ծառայություններ

    մատուցելու նպատակով ժամանողները,

  5. այլ բացառիկ հիմքերով՝ պարետի թույլտվության հիման վրա:

Նշված դեպքերում արտերկրից ՀՀ ժամանող անձինք իրավունք ունեն ժամանելուց հետո 24 ժամվա ընթացքում վճարովի հիմունքներով անցնել կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման նպատակով ՊՇՌ մեթոդով լաբորատոր հետազոտություն:

Բացառություն սահմանող կետով սահմանված անձանց տվյալները ԱՐՄԵԴ համակարգ են մուտքագրվում հատուկ նշումով: Լաբորատորիաների կողմից նշված անձանց

լաբորատոր հետազոտության բացասական արդյունքի մասին տեղեկատվությունը ԱՐՄԵԴ համակարգ մուտքագրվելուց հետո տվյալ անձինք ենթակա են

ինքնամեկուսացումից անհապաղ ազատման:

Մինչև լաբորատորիայի կողմից ԱՐՄԵԴ համակարգ բացասական պատասխանի մուտքագրումն անձը ստանում է ինքնամեկուսացման ցուցում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում