Հայկ Մկրտչյանը նշանակվել է Առինջ համայնքի ղեկավարի պաշտոնակատար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը հուլիսի 28-ին Առինջի համայնքապետարանի աշխատակազմին, ավագանու անդամներին և ՀՈԱԿ-ների աշխատակիցներին ներկայացրել է համայնքի ղեկավարի նոր պաշտոնակատար Հայկ Մկրտչյանին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Կոտայքի մարզպետարանից։

Հիշեցնենք, որ ՀՀ Կոտայքի մարզի Առինջ համայնքի ավագանուն հրաժարականի դիմում էր ներկայացրել համայնքի ղեկավար Գագիկ Սարգսյանը, ով համայնքը ղեկավարում էր 2002 թվականից:

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մարմնի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի և 26-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջներով, ինչպես նաև հիմք ընդունելով Առինջ համայնքի ղեկավար Գագիկ Սարգսյանի դիմումը՝ Առինջ համայնքի ավագանին 2020 թվականի հուլիսի 20-ի որոշմամբ վաղաժամկետ դադարեցրել է ՀՀ Կոտայքի մարզի Առինջ համայնքի ղեկավար Գագիկ Սարգսյանի լիազորությունները և օրենքով սահմանված կարգով դիմել մարզպետին:

Ներկայացնելով համայնքի ղեկավարի նոր պաշտոնակատար Հայկ Մկրտչյանին՝ մարզպետն իր գործուն աջակցությունն է հայտնել նրան։

«Առինջ համայնքում օրենքի և իրավունքի գերակայության երաշխավորումը մարզպետն առաջնային հրամայական է դիտարկում և վստահ է, որ համայնքի ղեկավարի պաշտոնակատարը ևս կիսում է այդ մոտեցումը: Շատ կարճ ժամանակ անց առինջեցին իր կյանքում ու գործունեության ոլորտում կզգա այդ փոփոխությունը:

Առինջ համայնքում խնդիրները բազմաթիվ են. ապօրինի հողազավթումերից մինչև ջրագծերի ու փողոցների նորոգում: Բայց օրենքով առաջնորդվելու ու քաղաքացու կյանքում դրական փոփոխոթյուններ բերելու վստահ հանձնառությամբ քայլ առ քայլ կլուծվեն կյանքի որակի վրա էական ազդեցություն ունեցող խնդիրները»․- ասված է մարզպետարանի տարածած հաղորդագրության մեջ։

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան