Քաղաքականություն

Հանձնաժողովը քննարկում է կայուն մեծամասնության կարգավորումից հրաժարվելու հարցը

2 րոպեի ընթերցում

Հանձնաժողովը քննարկում է կայուն մեծամասնության կարգավորումից հրաժարվելու հարցը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում քննարկել են ընտրակարգին առնչվող հարցեր, որի շրջանակում քննարկվել է կայուն մեծամասնության իստիտուտի վերանայման հնարավորությունը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ առցանց քննարկման ժամանակ այս մասին ասաց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Եղիշե Կիրակոսյանը՝ հավելելով, որ դրա շուրջ կա կոնսենսուս։

«Այս պահի դրությամբ, իհարկե, կարգավորումները դեռ չենք հասցրել նախատեսել։ Ամեն դեպքում դա սահմանադրության մակարդակի հարց չի։ Այնուամենայնիվ, բնականաբար, ենթադրելու է ընտրական օրենսդրության և իրավական ակտերի փոփոխությունները, ինչի մասին հայեցակարգում ավելի մանրամասն արտացոլում կլինի»,- ասաց Կիրակոսյանը։

Նրա խոսքով՝ հանձնաժողովում կա կոնսեսուս՝ հրաժարվելու կայուն մեծամասնության սահմանադրական կարգավորումից և անցում կատարելու այլ ընտրակարգի մոդելի, որի արդյունքում հնարավորություն կստեղծվի փոքրամասնություն կազմող ուժից կառավարության ձևավորում։

«Պետք է քննարկելիս հաշվի առնենք տարբեր երկների փորձը, որը կարող է հանգեցնել Կառավարության հաճախակի փոփոխությունների, որը կարող է բերել անկայուն իրավիճակների, բայց ամեն դեպքում հայեցակարգային տեքստը այս հարցի առնչությամբ դեռ պատրաստվում է»,- ասաց Կիրակոսյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում