Հասարակական

Զոհված զինծառայողի ընտանիքն աջակցություն կստանա «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամից

1 րոպեի ընթերցում

Զոհված զինծառայողի ընտանիքն աջակցություն կստանա «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամից

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 14-ին ծանր վիրավորում ստացած և հուլիսի 23-ին ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացած ժամկետային զինծառայող, շարքային Արթուր Բագրատի Մուրադյանի ընտանիքի անդամներին «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի կողմից կտրամադրվեն հատուցումներ առաջիկա 20 տարվա ընթացքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, հիմնադրամը տեղեկացնում է, որ հատուցման չափը կկազմի 58 մլն ՀՀ դրամ, որից 10 մլն դրամը կտրամադրվի միանվագ, իսկ մնացածը՝ ամսական հավասար վճարներով:

Հիմնադրամն իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնել Արթուր Մուրադյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում