Կառավարությունը ՍԴ դատավորի թեկնածու առաջադրեց
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրեց Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում:
Նիստի ժամանակ Վահրամ Ավետիսյանը ներկայացրեց իր մոտեցումները և անելիքները ՍԴ դատավոր ընտրվելու պարագայում։
Վահրամ Ավետիսյանը իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է, ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչն է: