NASA-ի ղեկավարը շնորհավորել Է Չինաստանին դեպի Մարս զոնդի արձակման առթիվ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտման ազգային վարչության (NASA) ղեկավար Ջեյմս Բրայդենսթայնը ողջունել Է «Տյանվեն-1» առաջին չինական զոնդով չինական CZ-5 («Չանչժեն-5») տանող հրթիռի հաջող մեկնարկը՝ Մարսի ուսումնասիրման համար: Հուլիսի 23-ին այդ մասին նա գրել Է իր Twitter-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այսօրվա արձակումից հետո Չինաստանը մոտենում Է այն բանին, որպեսզի անդամակցի Մարսի միջազգային գիտական հետազոտողների հանրակցությանը:

ԱՄՆ-ը, Եվրոպան, Ռուսաստանը, Հնդկաստանը եւ շուտով Արաբական Միացյալ Էմիրությունները կողջունեն ձեզ Մարսում գիտական հայտնագործությունների հիանալի տարում: Թռիչքի անվտանգություն, «Տյանվեն-1»,- ասված Է հաղորդագրության մեջ:

«Չանչժեն-5»-ը մեկնարեկել Է հուլիսի 23-ին Վենչան տիեզերակայանից (Հայնանի հարավային նահանգ) տեղական ժամանակով 12:40-ին (Երեւանի ժամանակով 08:40-ին):

Երկրից մինչեւ Կարմիր մոլորակ հեռավորությունը, որը տարբեր ժամանակ կազմում Է 55 միլիոնից մինչեւ 400 միլիոն կիլոմետր, հաղթահարելու համար կպահանջվի յոթ ամիս, եւս շուրջ երեք ամիս «Տյանվեն-1»-ը կլինի Մարսի ուղեծրում՝ լուսանկարելով մոլորակի մակերեւույթը եւ կատարելով չափումներ, իսկ այնուհետեւ կիջնի նրա մակերեւույթի վրա, որտեղ իր խնդիրները կսկսի կատարել մարսագնացը: Առաքելության գլխավոր խնդիրների թվում են Մարսի մակերեւույթի, հողի բաղադրության, մթնոլորտի եւ կլիմայական պայմանների առանձնահատկությունների ուսումնասիրումը, ինչպես նաեւ ջրի եւ կյանքի հետքերի որոնումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում