Երկու դատավորների նկատմամբ քրեական հետապնդումը վեթինգի գործընթացի հետ կապ չունի․ Բադասյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Դատավորների նկատմամբ քրեական հետապնդումը որևէ պարագայում վեթինգի շրջանակում չի իրականացվում։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արդադատության նախարար Ռուստամ Բադասյանը` պատասխանելով հարցին, թե օրերս երկու դատավորների նկատմամբ քրեական հետապնդումը, արդյոք, իրականացվում էր վեթինգի գործընթացի՞ շրջանակում։

«Ոչ, սա քրեական հետապնդում է սկսվել դատավորների նկատմամբ։ Իհարկե, որևէ կապ չունի վեթինգի գործընթացի հետ։ Իհարկե, չի բացառում մեկը մյուսին, օրինակ՝ վեթինգի որոշ գործիքակազմի դեպքում կարող է հայտնաբերվել հանցագործության մասին վկայող հատկանիշ, և դա, բնականաբար, կարող է դառնալ քրեական հետապնդման հիմք։ Բայց քրեական հետապնդումը որևէ պարագայում վեթինգի շրջանակում չի տեղավորվում»,- ասաց Բադասյանը։

ԱԱԾ-ն Սնանկության դատարանի երկու դատավորների նկատմամբ քրեական գործ է հարուցել՝ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի գույքն օրինականացնելու՝ փողերի լվացման, ապօրինի հարստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերով։ Գլխավոր դատախազը միջնորդել է ՀՀ բարձրագույն դատական խորհրդին՝ համաձայնություն տալ Սնանկության դատարանի երկու դատավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համար: Ներկայացված միջնորդությունները Բարձրագույն դատական խորհրդի նիստերում քննարկվել և բավարարվել են:

Հայերեն Русский

Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ

Զինված ուժերի ժամկետային զինծառայող է մահացել

Միրզոյանը հանդիպել է Եգիպտոսի իր գործընկերոջ հետ

Արարատի մարզի Վարդաշենի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Այսօր արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը Հայաստանում. վարչապետ

Հայաստանը կարևորում է Ծոցի տարածաշրջանի երկրների հետ տնտեսական համագործակցության խորացումը․ Միրզոյան

Բահրեյնում քննարկվել է Հայաստանի և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարհային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարը

Նոր սերնդի կենսաչափական համակարգի գործարկումը Հայաստանի Հանրապետությունում

ՀՀ վարչապետն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին