Սահմանադրական մարմինները երկամսյա ժամկետում կներկայացնեն ՍԴ դատավորների թեկնածուներին․ Բադասյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սահմանադրությամբ նախատեսված է երկամսյա ժամկետ Սահմանադրական մարմիններին սահմանադրական դատարանի թեկնածուներ առաջադրելու համար։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ պատասխանելով հարցին, թե Ազգային ժողովի նախագահ Արարար Միրզոյանի կողմից Սահմանադրական դատարանի մասին օրենքի ստորագրումից հետո ինչ հաջորդող քայլեր են սպասվում։

«Սահմանադրությամբ նախատեսված է երկամսյա ժամկետ սահմանադրական մարմինների՝ սահմնադրական դատարանի թեկնածուներ առաջադրելու համար, և այդ երկամսյա ժամկետը հոսում է, ինչը նշանակում է, որ Սահմանադրական մարմինները մոտ ապագայում պետք է սկսեն ներկայացնել թեկնածուներին»,- ասաց Բադասյանը։

Ըստ Արդարադատության նախարարի՝ օրենքի ուժի մեջ մտնելը նշանակում է, որ կենսաթոշակի իրավունքները դատավորների, ովքեր արդեն չեն պաշտոնավարում, կապահովվի օրենքով սահմանված կարգով, ինչպես նաև վերացվել է անհամապատասխանությունը սահմանադրության և սահմանադրական դատարանի մասին սահմանդրական օրենքում, որը հնարավոր չէր անել միաժամանակյա, որովհետև Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի համաձայն հնարավոր չէր ներառել թե´ սահմանադրության փոփոխությունների, թե´ սահմանադրական օրենքի փոփոխությունների հարցը։

ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրել է հունիսի 30-ին ԱԺ կողմից ընդունված «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը։ Օրենքը ուժի մեջ է մտել, ինչը նշանակում է, որ առաջիկայում կընտրվեն ՍԴ երեք նոր դատավորներ:

Հայերեն English Русский

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 26/08/26

Ասիական ինդեքսներ - 26/08/26

Իրանում հայտարարել են ԱՄՆ-ի հարվածներից հետո բանակի կարողությունների վերականգնման մասին

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Մինսկի փողոցում

Դերասան Սամվել Թադևոսյանը՝ Dior-ի ձմեռային հավաքածուի գովազդային արշավում

«Բուլղարիա Էյր»-ը «Եվրատեսիլ 2027»-ից առաջ Սոֆիա-Բուրգաս լրացուցիչ չվերթեր կիրականացնի. BTA

Կասեցվել է Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղին պատկանող ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը

Մարմնամարզիկներ Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանն ամփոփեցին Եվրոպայի առաջնության արդյունքները

Հայտնի են Հայաստանի հավաքականների կազմերը Շախմատի համաշխարհային Օլիմպիադայում

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ աշխատակիցները գործադուլի են դուրս եկել՝ ի նշան բողոքի կրճատումների դեմ