Լավրովը ՌԴ-ում ՀՀ և Ադրբեջանի դեսպանների հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին առկա իրավիճակը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Վարդան Տողանյանի և Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլիի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կայունացման խնդիրները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական կայքը:

Նախարարի և դեսպանների հանդիպումը տեղի է ունեցել Ռուսաստանի ԱԳՆ առանձնատանը` աշխատանքային նախաճաշի շրջանակում: Հանդիպման ընթացքում քննարկվել են Անդրկովկասում անվտանգության ապահովման, հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կայունացման խնդիրները, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերի ակտիվացման հեռանկարները:

Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ էին կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել էին հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել էին հայկական կողմից և, կորուստներ կրելով, ետ շպրտվել: Ավելի ուշ ադրբեջանական կողմը վերսկսել էր և մի քանի օր շարունակել հրետակոծությունը՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներ:Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 19-ի լույս 20-ի գիշերը,ինչպես նաև հուլիսի 20-ի լույս 21-ի գիշերը, նույնպես պահպանվել է հարաբերական անդորր։ Ադրբեջանական ԶՈՒ-ը դիպուկահար հրացաններից կրակ են վարել՝ փորձելով թիրախավորել մեր զինծառայողներին։ Ադրբեջանի ԶՈՒ-ը հետևանքների մասին նախազգուշացվել են համապատասխան կապի միջոցներով

Նորայր Շողիկյան

Հայերեն English Русский

Սամվել Գրիգորյանը նշանակվել է 3-րդ բանակային կորպուսի հրամանատար

Հեռանում եմ խաղաղությամբ և հպարտությամբ. Մեսսին ավարտում է կարիերան Արգենտինայի հավաքականում

Քննարկվել է հայկական արտադրանքի համար նոր շուկաների հասանելիության ընդլայնման հեռանկարները

Եվրահանձնաժողովը խստացնում է ChatGPT-ի, Reddit-ի և Roblox-ի կարգավորումները

Հանրապետության որոշ շրջաններում առաջիկա օրերին սպասվում է տեղումներ

Բիշքեկում մեկնարկել է Քոչվորների համաշխարհային 6-րդ խաղերի բացման արարողությունը. մասնակցում է նաև ՀՀ վարչապետը

Սեպտեմբերի 1-ի միջոցառումների անոնս

Արարատ Միրզոյանը Բիշքեկում կարճատև շփում է ունեցել Ջեյհուն Բայրամովի հետ

Պուտինը Սի Ծինփինի հետ հանդիպմանն ընդգծել է ՌԴ-Չինաստան հարաբերությունների զարգացումը

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ու Գյոթե ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել