Ավարտական հանդիսավոր արարողություն ռազմական համալսարանում
1 րոպեի ընթերցում
![Ավարտական հանդիսավոր արարողություն ռազմական համալսարանում](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/07/1022565.jpg)
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում հուլիսի 20-ին տեղի է ունեցել մարշալ Հովհ. Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ֆակուլտետի շրջանավարտների ավարտական հանդիսավոր արարողությունը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Ավարտական փաստաթղթերը շրջանավարտներին հանձնել է ռազմական համալսարանի պետ, գնդապետ Խ. Խաչատրյանը: