Հասարակական

Մարտի 1-ի գործով տուժողի ներկայացուցիչը դատարանին ներկայացրեց դատախազներին բացարկի միջնորդություն

2 րոպեի ընթերցում

Մարտի 1-ի գործով տուժողի ներկայացուցիչը դատարանին ներկայացրեց դատախազներին բացարկի միջնորդություն

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Մարտի 1-ի գործով տուժող Սերգեյ Եղիազարյանի ներկայացուցիչ Էդուարդ Ասլանյանը դատարանին ներկայացրեց մեղադրող դատախազներին բացարկի միջնորդություն:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Էդուարդ Ասլանյանը նշեց, որ քրեական գործով մեղադրանքը պաշտպանող դատախազները չեն կարող մասնակցել քրեական գործի քննությանը և պետք է հեռացվեն վարույթից:

Նրա խոսքով՝ բացարկի անհրաժեշտություն է առաջացել, քանի որ գործի նյութերում բացակայում են 2008-ի մարտի 1-2-ին Երևանում տեղի ունեցած դեպքերի պատճառով տուժող Սերգեյ Եղիազարյանի ցուցմունքների արձանագրությունները, դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը: Ըստ պաշտպանի, բացի այդ, որպես տուժող Եղիազարյանը զրկված է եղել գործի նյութերին և փաստաթղթերին ծանոթանալու հնարավորությունից:

Դատախազ Գևորգ Բաղդասարյանը կասկածելի է համարել տուժողի ներկայացուցչի ներկայացված միջնորդությունը, թե տուժողը և նրան ներկայացնող անձն իրականում ինչ շահեր են հետապնդում։ Նրա խոսքով՝ միջնորդությունը, մեղմ ասած, հիմնավոր չէ։

Գործով անցնում են նաև 2008-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը, 2008-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Յուրի Խաչատուրովը և 2008-ին Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում