Սահմանամերձ համայնքների շուրջ 90 պատանի մասնակցում է Թումո առցանց ճամբարին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2020-ի Թումո ճամբարը մեկնարկել է նոր ձևաչափով` Տավուշի, Լոռու, Շիրակի և Սյունիքի սահմանամերձ համայնքների շուրջ 90 պատանիներ միացել են ճամբարին հեռահար եղանակով:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին «Թումո» կենտրոնից, ծրագիրը պատանիներին հնարավորություն կտա 3 շաբաթով դառնալ թումոցի ու ծանոթանալ Թումոյի կրթական ծրագրի ուղղություններին` ռոբոտաշինությունից և ծրագրավորումից մինչև անիմացիա: Տեխնիկական խնդիրները կանխատեսելով` Թումոն ապահովել է մասնակիցներին անհրաժեշտ համակարգիչներով:

Այգեհովիտից, Գեղանուշից, Ախթալայից, Հայկավանից և 23 այլ համայնքներից մասնակիցներն ընտրվել են World Vision Armenia-ի աջակցությամբ, իսկ Beeline Armenia-ի օգնությամբ ապահովվել են ինտերնետ կապով:Թումոյի մասնագետների հետ շաբաթական 2 անգամ դասընթանցներ անցնելուց բացի` ճամբարականները մասնակցում են նաև վարպետության դասերի, թանգարանների վիրտուալ այցելությունների, բնության պահպանման և ձեռնարկատիրության վերաբերյալ դասախոսությունների, շփվելու են նախկին ճամբարականների հետ ամբողջ աշխարհից և օնլայն սպորտային պարապմունքներ են ունենալու հմուտ մարզիչների հետ:Ճամբարը մասնակիցների համար ամբողջովին անվճար է Իզմիրլյան հիմնադրամի հայաստանյան գրասենյակի, Հայ կրթական հիմնարկության, Իրեն Գյուլնազարյան անվան կրթական հիմնադրամի, Կոնվերս Բանկի, Ռոսգոսստրախ-Արմենիայի, Ինգո Արմենիայի, American Renaissance School-ի, ՀԱԷԿՇԻՆ ընկերության, կանադաբնակ մեր հայրենակից Վահան Քոլոլյանի և ամերիկաբնակ Լինդա Ազարյանի աջակցության շնորհիվ:

Թումոյի ճամբարը գործում է 2012 թվականից` կրթության և ժամանցի յուրահատուկ համադրությամբ ապահովելով 1500-ից ավելի պատանիների` թե՛ Հայաստանի հեռավոր բնակավայրերից, թե՛ աշխարհի 40 երկրներից: Ամառվա ամիսները Հայաստանում անցկացնելով` մասնակիցները ոչ միայն հմտանում են Թումոյի կրթական ծրագրի ոլորտներում, այլ նաև հասցնում են ճանապարհորդել Հայաստանի գեղատեսիլ վայրերով, ընկերներ ձեռք բերել և մի լավ զվարճանալ:

Հայերեն Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում