Life

Քանյե Ուեսթը ռեփեր Ջեյ Զիին առաջարկել է դառնալ փոխնախագահի պաշտոնի թեկնածու

1 րոպեի ընթերցում

Քանյե Ուեսթը ռեփեր Ջեյ Զիին առաջարկել է դառնալ փոխնախագահի պաշտոնի թեկնածու

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը, որը պատրաստվումէ 2020 թվականի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին մասնակցել որպես անկախ թեկնածու, ռեփեր Ջեյ Զիին առաջարկել է դառնալ իր թեկնածուն փոխնախագահի պաշտոնում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Ուեսթը նշել է բլոգեր Քրիս Քեյթլիի հետ հարցազրույցում:

Նա շեշտել է, որ ցանկանում է փոխնախագահի պաշտոնում տեսնել Ջեյ Զիին: Ռեփերը հայտարարել է, որ Ջեյ Զին իր «եղբայրն» է, և իրենք ամբողջ կյանքում կապված են իրար:

Ավելի վաղ Ուեսթը հայտնել էր, որ փոխնախագահի պաշտոնում որպես թեկնածու հանդես է գալու Վայոմինգի նահանգից քահանա Միշել Թիդբոլլին, իսկ նախընտրական քարոզարշավի կարգախոսը շատ պարզ է լինելու՝ «Այո՛»:

Ուեսթի խոսքով՝ այս պահին նա միայն երկու խորհրդական ունի՝ կինը՝ Քիմ Քարդաշյանը, և ձեռնարկատեր Իլոն Մասքը, որին Ուեսթը խնդրել է դառնալ «տիեզերական ծրագրի» գլխավորը:

Ուեսթը հուլիսի 20-ից սկսել է քարոզարշավը Հարավային Կարոլինայից։

Պատրաստեց Անժելա Համբարձումյանը

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում