Հասարակական

Փաշինյանի կոչից հետո հարյուրավոր փոխանցումներ են եղել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին

1 րոպեի ընթերցում

Փաշինյանի կոչից հետո հարյուրավոր փոխանցումներ են եղել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչից հետո 2 ժամվա ընթացքում հարյուրավոր փոխանցումներ են եղել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանը գրել է «Ֆեյսբուքի» իր պաշտոնական էջում:

«Վերջին երկու ժամվա ընթացքում հարյուրավոր փոխանցումներ եղան Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին: Շնորհակալ եմ, սիրելի հայրենակիցներ: Սա ոչ միայն նյութական, այլեւ շատ ավելի մեծ բարոյական աջակցություն է մեր բանակին, մեր պետությանը»,- գրել է Փաշինյանը:

Վարչապետը կրկին խնդրել է ձեռնպահ մնալ բանակի համար որևէ գույք ձեռք բերելու նախաձեռնությունից:

«Այդ գույքի համար ծախսվելիք գումարը պարզապես փոխանցեք Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին, որի գործունեությունը լիարժեք թափանցիկ է, և գտնվում է օրենքով նախատեսված վերահսկողության ներքո»,- նշել է վարչապետը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բանակին օգնելու ցանկություն ունեցողներին՝ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին գումար փոխանցելու կոչ էր արել մոտ երկու ժամ առաջ:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում