Վարչապետը բանակին աջակցել ցանկացողներին հորդորում է նվիրատվությունները կատարել հիմնադրամին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ի պատասխան բանակին ֆինանսական աջակցություն ցուցաբերել ցանկացող բազմաթիվ հայրենակիցների նամակների և դիմումների, հորդորում է նվիրատվությունները կատարել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` վարչապետ Փաշինյանն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Սիրելի հայրենակիցներ, քանի որ այս օրերին բազմաթիվ նամակներ ենք ստանում, զանգեր, որոնց հեղինակ մեր հայրենակիցները հետաքրքրվում են, թե ինչպես կարող են մեր բանակին ֆինանսական աջակցություն ցուցաբերել, տեղեկացնում եմ, որ նման ցանկություն ունեցող մեր հայրենակիցները իրենց նվիրատվությունները կարող են փոխանցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին: Նվիրատվությունները կարելի է կատարել օնլայն եղանակով»,-գրել է վարչապետն ու տեղադրել նաև կայքի հղումը, որի միջոցով կարելի է անել նվիրատվությունները:

Փաշինյանը հորդորել է նաև ձեռնպահ մնալ բանակի համար որեւէ գույք ձեռք բերելու նախաձեռնությունից՝ նշելով, որ այդ գույքի համար ծախսվելիք գումարը պարզապես փոխանցեն Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին, որի գործունեությունը լիարժեք թափանցիկ է, եւ գտնվում է օրենքով նախատեսված վերահսկողության ներքո, ու կանխավ շնորհակալություն է հայտնել:

Հայերեն العربية English Русский

Նշանավոր շեփորահար Իբրահիմ Մալուֆն իր անսահման էներգիայով և ինքնատիպ երաժշտությամբ «պայթեցրեց» երևանյան բեմը

Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մասով

Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան

ՀՀ ՆԳՆ-ն զգուշացնում է՝ «5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են

Ուկրաինայի ԱԳ նախարարը չի բացառել Զելենսկիի և Պուտինի հնարավոր հանդիպումը Թուրքիայում

Բենգալյան ծոցում նավերի խորտակման հետևանքով առնվազն 500 փախստական է զոհվել

Պակիստանը կրկին կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին վերսկսել բանակցությունները

Ամեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկա

Ալժիրի մանկատներից մեկում հրդեհի հետևանքով կան զոհեր և վիրավորներ

Թուրքիան դեմ է ռուս-ուկրաինական հակամարտության տարածմանը դեպի Սև ծով. Հաքան Ֆիդան