Հասարակական

Գյումրիում անվադող են հավաքում

1 րոպեի ընթերցում

Գյումրիում անվադող են հավաքում

ԳՅՈՒՄՐԻ, 18 ՀՈԻԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում ու Շիրակի մարզի մյուս համայնքերում արդեն մի քանի օր է իրականացվում է անվադողերի հավաքման գործընթաց: Անվադողերը հնարավոր է օգտագործել պաշտպանական նպատակներով, ավազով լցված անվադողերը կլանում են փամփուշտները և ականի բեկորները:

Նախաձեռնությունը նոր չէ.դեռ 4 տարի առաջ ապրիլյան պատերազմի հերոս Տիգրան Աբգարյանի հարազատ եղբայրը՝ Ժորա Աբգարյանը, ձեռնակեց այն: Այս անգամ էլ, հուլիսի 12-ից Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայից հետո, արձագանքը չուշացավ:

Գյումրիում ակտիվությունն աննախադեպ է՝ քաղաքի տարբեր հատվածներում, կարելի է տեսնել երիտասարդների, որոնք հավաքում են անվադողեր ու տեղափոխում այն հատվածներ, որտեղից բեռնատարները տեղափոխում են զորամասեր: «Գյումրիում բավական ակտիվ է, քանի որ Գյումրիից ենք սկսել ու Գյումրիում մեծ թիմ ունենք: Երևանում էլ 4 կետ ունենք ու ինտենսիվ աշխատում ենք: Ընդհանուր առմամբ, այս օրերի ընթացքում ողջ Հայաստանից մոտ 40 հազար անվադող է հավաքվել ու ավելի քան 30 բեռնատար տեղափոխվել է»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ժորա Աբգարյանը տեղեկացնելով՝ զորմասեր անձամբ իրենք են տանում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում