Life

Ով ապրում է լեռներում, մի քամուց չի վախենում. Սիրուշոն ներկայացրել է «Մհեր» երգի անիմացիոն հոլովակը

2 րոպեի ընթերցում

Ով ապրում է լեռներում, մի քամուց չի վախենում. Սիրուշոն ներկայացրել է «Մհեր» երգի անիմացիոն հոլովակը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Սիրուշոն, որի «Արմատ» ձայնասկավառակում հիմնականում ներառված են ռազմահայրենասիրական ոգով ու շնչով ստեղծագործություններ, սկավառակում ներառված «Մհեր» երգի հիմա վրա տեսահոլովակ է ներկայացրել:

Անիմացիոն հոլովակը կարող է հետաքրքրել ոչ միայն մեծահասակներին, այլև փոքրիկներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգի երաժշտության հեղինակը Սիրուշոն է, բառերը գրել է Ավետ Բարսեղյանը: Հոլովակի վրա աշխատել է «Սահակյանց» անիմացիոն ստուդիան:

Երգչուհին տեսահոլավակը հրապարակել է «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում՝ երգից մեջբերելով «Ով ապրում է լեռներում, մի քամուց չի վախենում» նախադասությունը:

Սիրուշոնիրերաժշտականկարիերայիընթացքումհաճախհանդեսէգալիսսոուլևփոփժանրերում:Պարբերաբարներկայացնումէնաևգուսանականստեղծագործություններ:

Երգչուհին ունիանգլալեզումիշարքերգեր, որոնքսիրվելուտարածումենգտելոչմիայնՀայաստանում,այլևերկրիսահմաններիցդուրս:ՆրահայտնիերգերնենI Like It, Qele, Qele, Tightrope Walking, Have You Ever Hurt Somebody, Time To Pray, Vuy Aman:

«Արմատ» ձայնասկավառակում «Մհեր» երգից բացի ընդգրկվել են նաև «Գինի լից», «Զարթոնք», «Գոզալ», «Անկանոն», «Կգա մի օր», «Պրեգոմեշ» և այլ ստեղծագործություններ:

Անժելա Համբարձումյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում