Ադրբեջանը սպառնում է Չեռնոբիլի ոճի «աղետով». Forbes-ի անդրադարձը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական ատոմակայանին հարվածելու Ադրբեջանի սպառնալից հայտարարություններն անտարբեր չեն թողել նաև հեղինակավոր Forbes-ին, ամսագիրը նկատել է` «Ադրբեջանը կովկասյան դրոնային պատերազմում սպառնում է Չեռնոբիլի ոճով «աղետով»: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոդվածագիր Դեյվիդ Համբլինգը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կոնֆլիկտը կրկին վերածվել է բաց պատերազմի: Երկու կողմերն էլ օգտագործել են անօդաչու թռչող սարքեր, սակայն Ադրբեջանը հիմա սպառնում է օգտագործել իր հնարավորությունները՝ հարվածելու Հայաստանին միակ ատոմակայանին:

Forbes-ը նկատել է, որ առավել մտահոգիչ զարգացումը Ադրբեջանի ՊՆ խոսնակ Վագիֆ Դարգյախլիի կողմից արված միջուկային «աղետի» սպառնալիքն է: Դարգյախլին հայտարարել է, որ իրենց զենքերը «ունակ են բարձր ճշգրտությամբ հարվածելու Մեծամորի ատոմակայանին, ինչը Հայաստանի համար կվերածվի մեծ աղետի»:

Հեղինակը նշել է, որ Մեծամորի ատոմակայանը կառուցվել է 1970-ականներին, հենց այդ ժամանակ է կառուցվել նաև Չեռնոբիլի ատոմակայանը։

Հոդվածագիրը նկատել է, որ այս սպառնալիքն արվել է Հայաստանի կողմից ենթադրյալ սպառնալիքից հետո, թե իբր կհարվածի Մինգեչաուրի ջրամբարին: «Հայաստանը հերքում է նման սպառնալիքը՝ ասելով, որ երբեք չեն հարվածում քաղաքացիական թիրախներին և չեն սպառնացել հարվածել ջրամբարին»,-գրել է հոդվածագիրն ու նկատել՝ մինչդեռ, ինչպես Դարգյախին է նշել, Ադրբեջանը տիրապետում է մի շարք բալիստիկ հրթիռների:

Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը Հայաստանին սպառնում է միջազգային միջուկային հանցագործությամբ՝ Մեծամորի ատոմային էլեկտրակայանի հրթիռակոծության ձևով: Այդ հայտարարությունն արել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դարգյախլին:

«Հայկական կողմը չպետք է մոռանա, որ առավել ժամանակակից հրթիռային համակարգերը, որոնք գտնվում են ադրբեջանական բանակի զինանոցում, կարող են մեծ ճշգրտությամբ հարվածել Մեծամորի ԱԷԿ-ին, ինչը կհանգեցնի մեծ աղետի Հայաստանի համար»,-ասել է նա:

Աննա Գրիգորյան

Հայերեն العربية English Русский

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Երևան

COP 17-ի շրջանակում կազմակերպության կողմից գնված գույքն ամբողջությամբ ՀՀ գույքն է և օգտագործվելու է ըստ անհրաժեշտության․ ՇՄ նախարարի տեղակալ

ՍԴ նախագահի ընտրություններում թեկնածուներից ոչ ոք չի ստացել անհրաժեշտ թվով ձայներ. կանցկացվի նոր ընտրություն

Միացյալ Նահանգները վերացրել են Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարի եղբոր նկատմամբ սահմանված պատժամիջոցները

«Յագելոնիա»-ն շատ լավ թիմ է՝ հստակ խաղային ձեռագրով. Մանուել Տուլիպա

Հռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում է

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Իսրայելի նախագահները

«Արարատ-Արմենիա»-ի կիսապաշտպան Տեռայի կարծիքով՝ «Յագելոնիա»-ն ձգտելու է Հայաստանի չեմպիոնի դեմ խաղում հաղթանակի հասնել

Իրաքում ակնկալում են, որ թուրքական զորքերի դուրսբերումը երկրից կավարտվի երեք ամսում

«Հայաստան» համահայկական հիմնադրամը և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կմիավորեն ջանքերը մարզերում կրթական հնարավորությունների ընդլայնման համար