Հայաստանում հաստատվել է COVID-19-ի  461 նոր դեպք․ ապաքինվել է 631, մահացել 11 քաղաքացի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հուլիսի 18-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 34462 դեպք, որոնցից23123-ն` առողջացած:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում10507 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 145083 թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ 461 նոր դեպք և 631 առողջացած:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 631 (ավելացել է ևս 11-ով) դեպք: ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մահացած պացիենտները եղել են 53, 53, 64, 74, 59, 92, 81 տարեկան կանայք և 68, 88, 62, 69 և 81 տարեկան տղամարդիկ։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 201 է:

Կառավարությունը հուլիսի 13-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև հուլիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը հուլիսի 13-ից՝ ժամը 17:00-ից երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև օգոստոսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ:

ԱննաԳրիգորյան

Հայերեն English Русский

Կալասը ողջունել է Ռաֆահում և Արևմտյան ափում ԵՄ առաքելությունների մանդատի երկարաձգման Իսրայելի որոշումը

ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրում էական առաջընթաց է գրանցվել. ՆԳՆ

ՀՀ ԱԺ նախագահն ու Հայաստանում ՄԹ դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր

Ճապոնիայի վարչապետը «բացարձակապես անընդունելի» է որակել Պուտինի այցը Իտուրուպ կղզի

Երևանում բնակարան ձեռք բերելը դառնում է թրենդային. Փաշինյան

Գյումրիում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը

Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության 5 տարին․ նոր մոտեցումներ, թվայնացում և արդյունավետության բարձրացում

«ԱԿԶ» ընկերությունը տուգանվել է․ «ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿ» գրառմամբ երեք արտադրատեսակ չի համապատասխանել սահմանված պահանջներին

Ռուսաստանը Բալթյան տարածաշրջանում լուրջ հակամարտության ռիսկեր է տեսնում

Փաշինյանն անդրադարձել է Արմեն Գրիգորյանին ԱԽ քարտուղարի պաշտոնից ազատելու որոշմանը