Հասարակական

Հայ-ադրբեջանական սահմանին ամբողջ օրը օպերատիվ վիճակը եղել է համեմատաբար հանգիստ․Արծրուն Հովհաննիսյան

1 րոպեի ընթերցում

Հայ-ադրբեջանական սահմանին ամբողջ օրը օպերատիվ վիճակը եղել է համեմատաբար հանգիստ․Արծրուն Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայ-ադրբեջանական սահմանին ամբողջ օրը օպերատիվ վիճակը եղել է համեմատաբար հանգիստ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հուլիսի 17-ի երեկոյան մամուլի ասուլիսում հայտնեց Ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի պաշտոնական ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Քիչ են եղել կրակոցները: Դրանք եղել են միայն հրաձգային զենքերից»,- ասաց Հովհաննիսյանը։

Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ այցելել է զորամասերից մեկը և արձանագրել, որ զորքի և հրամատարարության մարտական ոգին բարձր է, լիովին տիրապետում են իրավիճակին։

«Տեսնում են ամբողջովին հակառակորդի բոլոր ոտնձգությունները, շարժերը, և եթե կատարվի որևէ սադրանք, ապա կստանա արժանի հակահարված»,- ասաց Հովհաննիսյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում