Պոլ Մաքքարթնին նոր մինի-ալբոմ է ձայնագրում Ռինգո Սթարի հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոլ Մաքքարթնին պատմել Է վերջերս Ռինգո Սթարի հետ ստուդիայում կատարած աշխատանքի մասին, հաղորդել Է NME-ն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

The Beatles լեգենդար քառյակի երկու մասնակիցները միասին պատրաստել են Մաքքարթնիի «A Beautiful Night» երգի նոր տարբերակը, որը կթողարկվի 1997 թվականի նրա «Flaming Pie» ալբոմի վերահրատարակման հետ միաժամանակ: Սթարի շնորհիվ նաեւ կհայտնվի «A Beautiful Night»-ի երաժշտական հոլովակը եւ այդ թրեքով նոր մինի-ալբոմը:

«Ես արդեն երկար տարիներ Ռինգոյին ասում Էի, որ շատ լավ կլիներ միասին ինչ-որ բան անել, որովհետեւ մենք այնքան Էլ շատ չենք համագործակցել The Beatles-ի շրջանակներում»,-պատմել Է Մաքքարթնին: Նա նաեւ ճշտել Է, որ իրեն առանձնապես դուր չի եկել «A Beautiful Night»-ի այն տարբերակը, որը նա ձայնագրել Էր մի քանի տարի առաջ, եւ ինքը վաղուց Էր ցանկանում այն վերափոխել:

«Ես Ռինգոյին առաջարկեցի աշխատել այդ երգի վրա, եւ ամեն բան ընթացավ այնպես, ինչպես հին ու բարի ժամանակներում: Ես հասկացա, թե որքան վաղուց մենք միասին չենք նվագել, եւ դա հիանալի Էր «…», իսկական հրաշք, մենք երկուսս Էլ շատ ուրախ Էինք»,-հավելել Է երաժիշտը: Սըր Պոլը մտադիր Է հուլիսի 31-ին թողարկել իր արխիվային հավաքածուն, որի մեջ տեղ կգտնեն 32 բոնուսային թրեքներ եւ 128-Էջանոց գիրք՝ Լինդա Մաքքարթնիի՝ ավելի վաղ չհրապարակված լուսանկարներով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский

Հանրապետությունում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Անմեղ խաղից մինչև կիբեռբուլինգ․ ինչպես պաշտպանել երեխաներին առցանց վտանգներից

Ինդոնեզիայում տեղի է ունեցել 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, կա առնվազն 20 զոհ

Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը

Ուժի մեջ է մտել մի շարք պաշտոններ զբաղեցնելու համար գործող առավելագույն տարիքի շեմի վերացման կարգավորումը

Վենեսուելայի իշխանություններն ազատ են արձակել 131 քաղբանտարկյալի

Հայաստանն ու Ռուանդան քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորությունները

Թուրքիան կրճատել է նավթի գնումները ռուսական սևծովյան տերմինալներից

ՃՏՊ Վայոց ձորի մարզում․ փրկարարներն արգելափակված քաղաքացուն դուրս են բերել մեքենայից

Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է Հորմուզի նեղուցը հայտարարել իր տարածքը