COVID 19-ի դեմ պատվաստանյութը պարտադիր չի լինի. Գայանե Սահակյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում 200-ից ավելի թեկնածու պատվաստանյութեր կան, որոնց մի մասը վաղ կլինիկական փորձարկումների շրջանում է, երկուսն արդեն երրորդ փուլում են:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը նշեց, որ երրորդ փուլի ավարտից հետո դրանք կգնան լիցենզավորման, այնուհետև նոր զանգվածային կիրառման թույլտվություն կտրվի:

«Այսօր երրորդ փուլն անցել են Չինաստանի ստեղծածպատվաստանյութը, ինչպես նաև Միացյալ Թագավարության և Իտալիայի համատեղ պատվաստանյութը: Կան պատվաստանյութեր, որոնք փորձարկումների երկրորդ փուլն ավարտել են և սեպտեմբերից կսկսեն երրորդ փուլը: Եթե կարողանանք ձեռք բերել արդեն զանգվածային կիրառման թույլտվություն ունեցող պատվաստանյութ, ապա այն պարտադիր չի լինի բոլորի համար, կսահմանվեն ռիսկի խմբերը, որոնց էլ կառաջարկվիպատվաստվել»,- ասաց Գայանե Սահակյանը:

Նրա խոսքով, այսօր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի հետ կապված ամբողջ աշխարհում պահանջարկը բավական բարձր է, և դժվար է ասել, որ Հայաստանը մինչև տարվա վերջ այն ձեռք կբերի: Թեպետ բանակցություններ իրականացվում են թե արտադրողների, թե գլոբալ կազմակերպությունների հետ, ըստ նրա, միևնույն է, դա բավական բարդգործընթաց է:

Հայերեն Русский

Ալժիրը խզել է դիվանագիտական հարաբերությունները ԱՄԷ-ի հետ

Շիրակում ընթացքի մեջ են 63,5 մլրդ դրամի շինարարական աշխատանքներ

Պակիստանը հայտարարել է, որ Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի հետ կնքված Մեքքայի համաձայնագրի ընդլայնումն օրակարգում չէ

«UCI Europe Tour»-ի միջազգային հեծանվավազքի «Tour of Armenia» մրցաշարի մեկնարկը տրվեց Գավառի կենտրոնական հրապարակից

PISA հետազոտությամբ արձանագրված գրեթե բոլոր խնդիրներն արդեն իսկ ամրագրված են կրթության ոլորտի պետական քաղաքականությամբ․ ԿԳՄՍՆ

Իսպանիայի ափերի մոտ հարյուրից ավել միգրանտ է փրկվել

Վրաստանում խոստացել են հետևել իրանական ավիաընկերությունների դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներին

Եվրոպական խորհրդարանը սեպտեմբերի 15-ին կքվեարկի Հայաստանի համար մաքսային արտոնություններ սահմանելու հարցով

Եվրոպայում 2026 թ․ ամառը դարձել է ամենաշոգը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում. Copernicus

Տիկնիզյանի «Օլիմպիակոս»-ը նոր գլխավոր մարզիչ ունի