Իրավունք

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Պարտապաններին և քրգործերով անցնողներին կարգելվի լքել ՀՀ սահմանը

2 րոպեի ընթերցում

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Պարտապաններին և քրգործերով անցնողներին կարգելվի լքել ՀՀ սահմանը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության եւ դրա իրականացման 2015-2018 թվականների միջոցառումների ծրագրով վեր էին հանվել այն իրավական թերի կարգավորումները, որոնց շտկումն առաջնային նշանակություն ունի վերոհիշյալ խնդիրների կարգավորման հարցում: ՀՀ օրենսդրությամբ սահմանված է, որ ոստիկանությունը պարտավոր է օժանդակել հարկադիր կատարման ծառայություններին դատական վճիռների կատարումն ապահովելու համար: Եթե քրեական գործերով հետախուզվողների դեպքում ոստիկանությունը իրավասու է կիրառել սահմանափակումներ, ապա պարտապանների պարագայում այս իրավապահ կառույցի լիազորություններն օրենսդրորեն սահմանափակվում են պարտապան անձի բնակության վայրի պարզմամբ, վերջինիս հետախուզման մասին իրազեկելով:

ՀՀ ոստիկանությունը հանրային քննարկման է դրել օրենքի նախագծերի փաթեթ, որը լուծում է վերոհիշյալ խնդիրները: Վերջինով ոստիկանությանը լրացուցիչ լիազորություններ են տրվում այս իրավահարաբերություններում: Նախագծով սահմանվում է, որ Հայաստանից չի թույլատրվի քաղաքացու ելքը, եթե Քրեական օրենսգրքով վերջինիս նկատմամբ սահմանված է խափանման միջոց: Այդ ընթացքում քաղաքացուն կթույլատրվի հատել պետական սահմանը միայն հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի կամ դատարանի եզրակացության հիման վրա: ՀՀ սահմանը չի թույլատրվի հատել նաեւ այն քաղաքացիներին, որոնց նկատմամբ որպես պարտապան հարկադիր կատարումն ապահովող ծառայության պաշտոնատար անձի կողմից հայտարարվել է հետախուզում:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում