Ադրբեջանը հարվածել է մարդասիրական առաքելություն իրականացնող ԱԻՆ մեքենային. զոհեր չկան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի զինված ուժերի հարվածային անօդաչու թռչող սարքը հարվածել է մարդասիրական առաքելություն իրականացնող՝ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության մեքենային: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի պաշտոնական ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Ադրբեջանական ԶՈւ-երի հարվածային ԱԹՍ-ն հարվածել է ԱԻՆ մեքենային, զոհեր չկան»,-հայտնել է Հովհաննիսյանն ու նշել՝ մանրամասները ճշտվում են։

Հուլիսի 16-ի վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից վերսկսվել էին Տավուշի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ հակառակորդի հրետակոծությունները։ Հիմնական թիրախ են եղել Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի, Մովսես, Տավուշ գյուղերը և Բերդ քաղաքը։ Ադրբեջանի մարտական անօդաչուի հարվածից հուլիսի 16-ին վիրավորվել է Չինարի գյուղի մի բնակիչ:

Հայերեն العربية English Русский