Հիդրոօդերեւութաբանական կենտրոնում չեն բացառել, որ 2020 թվականը ամենատաքը կդառնա պատմության մեջ
1 րոպեի ընթերցում
![Հիդրոօդերեւութաբանական կենտրոնում չեն բացառել, որ 2020 թվականը ամենատաքը կդառնա պատմության մեջ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/07/1022009.jpg)
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթացիկ տարին ամենատաքը կդառնա օդերեւութաբանական դիտարկումների ողջ պատմության ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Հիդրոօդերեւութաբանական կենտրոնի գիտական ղեկավար Ռոման Վիլֆանդը:
«Արդեն մի քանի ամիս Է, ինչ հունվարը, մարտը (մի քանի ամիս տարվա սկզբից) ամենատաք ամիսներն են եղել դիտարկումների ողջ պատմության ընթացքում: Առայժմ առաջին տեղում 2016 թվականն Է… Այժմ 2020 թվականը վստահորեն երկրորդ հորիզոնական Է գնում ամենատաք տարիների կարգով: Կարող Է նա արդյոք առաջին դիրքում լինել: Հնարավոր Է, բայց այն, որ եռյակի մեջ կմտնի, դա ստույգ Է»,-լրագրողներին ասել Է Վիլֆանդը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: