Հասարակական

«Անվախ» դիրքի զինվորների գրագետ գործողությունների արդյունքում հակառակորդը ետ է շպրտվել.Հովհաննիսյան

2 րոպեի ընթերցում

«Անվախ» դիրքի զինվորների գրագետ գործողությունների արդյունքում հակառակորդը ետ է շպրտվել.Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 24-ժամյա հրադադարից հետո Ադրբեջանի զինված ուժերը շարունակել են իրենց հարձակվողական գործողությունները Տավուշի սահմանագոտում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հուլիսի 16-ին Իջևանում՝ ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում, տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում ասել է Պաշտպանության նախարարության Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ, ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Ըստ էության, Տավուշի սահմանագոտում գտնվող «Անվախ» դիրքի ուղղությամբ գիշերը տեղի է ունեցել հարձակում։ Հրետանու աջակցությամբ ադրբեջանական զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումների 100 զինծառայող փորձել են հարձակվել մեր «Անվախ» դիրքի ուղղությամբ, բայց մեր դիրքի տղաների գրագետ և հերոսական գործողության արդյունքում ետ են շպրտվել՝ թողնելով զգալի կորուստներ։ Այդ ընթացքում կորցրել են որոշակի զրահատեխնիկա, տեխնիկա և այլն»,- ասաց Հովհաննիսյանը։

Հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետի խոսքով՝ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերի լրատվական ծառայությունը ընդունել էր իրենց կորուստները, բայց այս պահի դրությամբ դեռևս հստակեցված չի, թե քանի զինծառայողների մասին է խոսքը, և ովքեր են սպանվածները։

«Դրանից հետո Ադրբեջանի զինված ուժերը փորձել են հերթական անգամ իրենց վրեժը լուծել խաղաղ բնակիչներից և Տավուշի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ շարունակել են հրետակոծությունը»,- ասաց Հովհաննիսյանը։

Արծրուն Հովհաննիսյանը հերքեց ադրբեջանական լրատվամիջոցների այն տեղեկությունը, թե հայկական զինված ուժերը իբր կիրառել են ԱԹՍ, որն իրենք խոցել են:

«Պաշտոնապես սա հերքվել է, սա չի համապատասխանում իրականությանը»,- հավելեց Հոցհաննիսյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում