Հայ-ադրբեջանական սահմանին հիմնականում պահպանվում է հրադադարի ռեժիմը․ ՊՆ խոսնակ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայ-ադրբեջանական սահմանին հիմնականում պահպանվում է հրադադարի ռեժիմը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Միջադեպեր և թիրախավորված կրակոցներ չեն արձանագրվել։ Իրավիճակը սահմանի ամբողջ երկայնքով ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների լիակատար վերահսկողության ներքո է»,- գրել է Ստեփանյանը։

ՊՆ մամուլի խոսնակը կոչ է անում ուշադրություն չդարձնել ՀՀ ԶՈՒ մասին պարբերաբար ապատեղեկատվություն տարածող ադրբեջանական քարոզչական հրապարակումներին։

Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: «Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13: 45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել»,- հայտնել էր ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ հավելելով, որ հայկական կողմից կորուստներ չկան:

Ավելի ուշ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել էր, որ ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել հայկական նույն դիրքի ուղղությամբ, որտեղից ժամեր առաջ փորձել էին ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով անցնել հայ-ադրբեջանական սահմանը: «Ադրբեջաբական կողմը վերսկսել է հրետակոծել մեր նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից: Իրավիճակի լարման հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,- հայտնել էր նա:

Հուլիսի 13-ի առավոտյան արդեն Շուշան Ստեփանյանը հայտնել էր, որ երկու-երեք ժամվա դադարից հետո հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։ Ադրբեջանի սանձազերծած գործողությունների արդյունքում վիրավորվել է հայկական կողմի 3 զինծառայող և երկու ոստիկան, որոնցից որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում:

ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել էր, որ հուլիսի 14-ի գիշերը ՀՀ զինված ուժերի մարտական դիրքերից դիտարկվել է հակառակորդի տանկի շարժ, որը հայկական կողմից վարված կրակով կասեցվել է։ Հակառակորդը հուլիսի 13-ից թիրախավորում է բնակավայրերը։ Ադրբեջանական զինված ուժերը 82 մմ տրամաչափի ականանետից յոթ և 120 մմ տրամաչափի ականանետից 3 արկ են են արձակել Չինարի բնակավայրի ուղղությամբ։ Ադրբեջանը հարվածային ԱԹՍ-ով թիրախավորել է Բերդի քաղաքացիական ենթակառուցվածքները. տուժածներ չկան։ Բերդի ուղղությամբ Ադրբեջանը նաև «Գրադի» երեք հրթիռ է արձակել:

Հուլիսի 14-ին հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում էին ստացել զինծառայողներ մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը և կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը: Ավելի ուշ հակառակորդի արձակած կրակոցից զոհվել են նաև ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտ Սմբատ Գևորգի Գաբրիելյանը և կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթևոսյանը:

Հայերեն English Русский

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ ելույթն ԱԺ-ում

Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն տեղ չի ունենա տարածաշրջանի ապագայում

ՊԵԿ նախագահը Հանրապետության նախագահին է ներկայացրել վերջին տարիներին իրականացված բարեփոխումները

Իդրամի և IDBank-ի աջակցությամբ կայացավ «ՎՄՀ Վանաձորի կիսամարաթոն 2026»-ը

ՍԱՏՄ-ն կասեցրել է «Լոռի» ապրանքանիշի որոշ ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունը. «Կորպուս Գաստրոբար»-ում էլ խախտումները վերացվել են

Կարևորում ենք Ուրուգվայի հետ բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը. ՀՀ նախագահի շնորհավորանքը

Կիևը չի կարող ԱՄՆ-ից Patriot ՀՕՊ համակարգի հրթիռներ գնել ԵՄ-ի հատկացրած 6,1 միլիարդ եվրոյով

Հայաստանում տնտեսական ակտիվությունը հուլիսին աճել է 6.5 տոկոսով

Ուկրաինան ողջունում է Եվրոպայի հետ ավելի սերտ կապեր ունենալու Հայաստանի ընտրությունը. Զելենսկի

Ազգային ժողովը հաստատեց կառավարության ծրագիրը