Հասարակական

ԱԺ-ն քննարկում է հիվանդության հիմքով բացակա պատգամավորների գրավոր քվեարկելու հնարավորության հարցը

1 րոպեի ընթերցում

ԱԺ-ն քննարկում է հիվանդության հիմքով բացակա պատգամավորների գրավոր քվեարկելու հնարավորության հարցը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի, Աննա Կարապետյանի, Հայկ Գևորգյանի և Վահագն Հովակիմյանի հեղինակած օրինագծով նախատեսվում է գրավոր քվեարկելու հնարավորություն տալ հիվանդության հիմքով խորհրդարանի նիստին բացակա պատգամավորներին:

«Առաջարկվում է ներդնել առողջության հիմքով ժամանակավորապես անաշխատունակ ճանաչված պատգամավորների գրավոր քվեարկության կարգը: Ներկայումս գործող կարգավորումներով ԱԺ պատգամավորները գրավոր քվեարկելու իրավունք ունեն միայն այն դեպքում, երբ ԱԺ-ի կողմից գործուղման մեջ են գտնվում»,- ասաց Վահագն Հովակիմյանը:

Նա նշեց, որ օրենքի նախագծի անհրաժեշտությունն առաջացել է հատկապես համավարակի օրերին, երբ ԱԺ որոշ պատգամավորներ վարակվել են կորոնավիրուսով:

Նորայր Շողիկյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում