«Մոդերնա»-ի պատվաստանյութի փորձարկումը խոստումնալից արդյունք է ցույց տվել. եղել է իմունային պատասխան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մոդերնա» ընկերության՝ նոր տիպի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումների արդյունքում պատվաստանյութն առաջացրել է իմունային պատասխան՝ SARS-CoV-2- ի դեմ: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ընկերության կայքից:

Պատվաստանյութի կլինիկական փորձարկման փուլերում 18-ից 55 տարեկան 45 առողջ անձինք 28 օր ընդմիջումով երկու պատվաստում են ստացել՝ 25 մկգ, 100 մկգ և 250 մկգ դեղաչափերով: Նախնական դեղաչափերի մասնակիցներից ստացված արդյունքները վերահաստատել են, որ նրանց մոտ, որոնք ստացել են երկու պատվաստում, mRNA-1273- ն առաջացրել է արագ և ուժեղ իմունային պատասխաններ SARS-CoV-2- ի դեմ:

mRNA-1273- ը ընդհանուր առմամբ անվտանգ է, և 57 օրվա ընթացքում որևէ լուրջ կողմնակի ազդեցության մասին չի հաղորդվել: Կողմնակի ազդեցությունները հիմնականում եղել են անցողիկ և մեղմ:100 մկգ դեղաչափով երկրորդ պատվաստումից հետո ամենատարածված կողմնակի ազդեցություններն են եղել հոգնածությունը (80%), սարսուռը (80%), գլխացավը (60%) և մկանային ցավը (53%), բոլորն էլ եղել են անցողիկ և մեղմ: 100 մկգ դեղաչափ ստացածների մոտ ամենատարածված ոչ ցանկալի դսրևորումն է եղել ցավը՝ ներարկման տեղում (100%): Առավել ուշագրավ ոչ ցանկալի դսրևորումներ են դիտվել 250 մկգ դեղաչափ ստացածների մոտ, այդ 14 մասնակիցներից երեքը (21%) հայտնում են ավելի ծանր դրսևորման մասին:

Հայերեն English Русский

Թեհրանը չի զիջի ճնշմանը, Վաշինգտոնը պետք է հարգի Իսլամաբադի հուշագիրը․ Իրանի խորհրդարանի նախագահ

ՀԱՊԿ-ն չի համագործակցում Հայաստանի հետ ռազմական ոլորտում․ ՌԴ ԱԳՆ

Կշարունակենք կանգնել Ուկրաինայի կողքին․ Կոշտան ու Զելենսկին Կիևում հանդիպում են անցկացրել

ՀՀ-ում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու ցուցանիշն աճել է 59 տոկոսով․ Միգրացիոն ծառայությունը տվյալներ է ներկայացրել

Հարավային Սուդանում ՄԱԿ-ի երկու խաղաղապահ է սպանվել

Իտալիայի վարչապետն Ուկրաինայի հարցով բանակցությունները սկսելու անհրաժեշտություն է տեսնում

Մեկնարկել են «Երիտասարդական խորհրդարան» ծրագրի 2026 թ. աշխատանքները

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հեռախոսազրույցը

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումներ են գրանցվել նաև Հայաստանում

Հութիները հայտարարել են, որ բալիստիկ հրթիռով սաուդական նավթատար են խոցել