Հասարակական

Գագիկ Ծառուկյանի կորոնավիրուսի կրկնակի թեստի պատասխանը բացասական է

1 րոպեի ընթերցում

Գագիկ Ծառուկյանի կորոնավիրուսի կրկնակի թեստի պատասխանը բացասական է

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը կորոնավիրուսի կրկնակի թեստ է հանձնել, որի պատասխանը բացասական է:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը։

«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի առողջական վիճակի վերաբերյալ հետևողականորեն ապատեղեկատվություն տարածողներին և ցանկալին իրականության տեղ հրամցնելու հուսահատ փորձեր անողներին ուզում եմ տեղեկացնել, որ նախօրեին ԲՀԿ նախագահը կորոնավիրուսի կրկնակի թեստ է հանձնել, որի պատասխանը բացասական է: Գագիկ Ծառուկյանը գտնվում է ուժեղ և հզոր մարզավիճակում:

Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն անձանց, որոնք այս օրերին իրենց մտահոգությունն են հայտնել Գագիկ Ծառուկյանի առողջական վիճակի վերաբերյալ և իրենց զորակցությունն են հայտնել նրան: Շուտափույթ ապաքինում կորոնավիրուսով վարակված մեր բոլոր հայրենակիցներին»,- գրել է Տոնոյանը։

Հունիսի 30-ին Գագիկ Ծառուկյանը հայտնել էր, որ իր մոտ հաստատվել է նոր տիպի կորոնավիրուս:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում