Ադրբեջանը կրակոցներ է արձակել «Տավուշ Տեքստիլ»-ի ուղղությամբ. գործարանը ոչ մի վնաս չի կրել

2 րոպեի ընթերցում

ԲԵՐԴ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական կողմը կրակոցներ է արձակել «Տավուշ Տեքստիլ»-ի ուղղությամբ, գործարանը ոչ մարդկային, ոչ նյութական վնասներ չի կրել: «Արմենպրես»-ի հետ զրույցում լուրը հաստատեց «Տավուշ Տեքստիլ»-ի տնօրեն Միքայել Եզեկյանը:

«Մոտավորապես ժամը 11:00-ի հատվածում 120 միլիմետրանոց տրամաչափի ականանետից 4 հարված է եղել մեր ուղղությամբ: Ոչ մի վնաս չենք կրել՝ ոչ նյութական, ոչ մարդկային»,-ասաց տնօրենը:

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ հուլիսի 13-ի երեկոյան հերթափոխի աշխատակիցները չեն աշխատել: «Աշխատակիցները խնդրում էին աշխատել, բայց մեր որոշումն այն էր, որ անվտանգությունն ամենակարևորն է, նրանց տուն ենք ուղարկել՝ հասկանալով իրավիճակը»,-ասաց տնօրենը:

Տնօրենի խոսքով՝ հիմա ոչ մի խնդիր չկա: «Մեր տղաներն իրենց դիրքը պահել են, իրենց գործը կատարում են, մենք էլ թիկունքում տղաների մեջքին կանգնած ենք, ամեն ինչ լավ է»,-նշեց նա:

Այսօր՝ հուլիսի 14-ի երեկոյան հերթափոխի աշխատակիցներն արդեն կաշխատեն:

Բերդի տարածաշրջանի Չորաթան համայնքում գտնվող «Տավուշ Տեքստիլ»-ը կորոնավիրուսի շրջանում արտադրում է նաև պաշտպանիչ դիմակներ:

Հակառակորդըհուլիսի13-իցթիրախավորումէբնակավայրերը։Ադրբեջանականզինվածուժերը82մմտրամաչափիականանետիցյոթև120մմտրամաչափիականանետից3արկենենարձակելՉինարիբնակավայրիուղղությամբ։

Բերդ համայնքի ղեկավարը հայտնել էր, որ ադրբեջանական զինուժը կրակոցներ է արձակում համայնքի ուղղությամբ։ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հուլիսի 14-ին հայտնել էր, որ Ադրբեջանը հարվածային անօդաչու թռչող սարքով թիրխավորել է Բերդի քաղաքացիական ենթակառուցվածքները․ տուժածներ չկան։

Աննա Գրիգորյան

Հայերեն English Русский

Գերմանիայում գիշերը մարել են «Արծվի բույն» պատմական շենքի հրդեհը․ մեկ անձ ձերբակալվել է

Վարչապետը Երևանի հանրային տրանսպորտում զրուցում է քաղաքացիների հետ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Զիմբաբվեի գործընկերոջ հետ քննարկել է կենսաբազմազանության պահպանության ոլորտում համագործակցության հնարավորությունները

Պրահայում ցուցարարները փորձել են ներխուժել խորհրդարանի շենք

Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան բավարար աջակցություն չի ստանում ԱՄՆ-ից

COP17-ի շրջանակում կայացել է Տարածաշրջանային իշխանությունների և քաղաքների 9-րդ գագաթնաժողովը

Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև

«Սերմից՝ սեղան». կենսաբազմազանությունը՝ կայուն գյուղատնտեսության հիմքում

Հայաստանի մի շարք համայնքներում գործողություններ են իրականացվում ընտրական հանցագործությունների գործերով․ կան ձերբակալվածներ

Պռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները