Հասարակական

Սեյրան Օհանյանի պաշտպանը միջնորդել է կասեցնել քրեական գործի վարույթը և գործն ուղարկել ՍԴ 

1 րոպեի ընթերցում

Սեյրան Օհանյանի պաշտպանը միջնորդել է կասեցնել քրեական գործի վարույթը և գործն ուղարկել ՍԴ 

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, շարունակում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Քոչարյանի պաշտպանական խումբը։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպանները միջնորդել են կասեցնել քրեական գործի վարույթը և գործն ուղարկել Սահմանադրական դատարան։ Այս պահին միջնորդությունը ներկայացնում է Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը։

Նիստի սկզբում դատավորը հայտնել է, որ ստացվել է տուժող Սերգեյ Եղիազարյանի ներկայացուցիչ Էդուարդ Ասլանյանի՝ դատախազներ Գևորգ Բաղդասարյանին և Պետրոս Պետրոսյանին բացարկ հայտնելու միջնորդությունը։ Սակայն Ասլանյանն ինքը առողջական խնդիրների պատճառով չի կարողացել ներկայանալ այսօրվա նիստին, և միջնորդության քննարկումը հետաձգվել է։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում