Քաղաքականություն

Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է ևս հինգ զոհի մասին

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է ևս հինգ զոհի մասին

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ Քարիմ Վալիևը հայտնել է, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած մարտերի ընթացքում զոհվել է ադրբեջանական բանակի հինգ զիծառայող, այդ թվում՝ սպաներ։

«Զոհվել են մայորներ Նամիկ Հաջան օղլու Ահմեդովը, Անար Գյուլդավերդի օղլու Նովրուզովը, ենթասպա Յաշար Վասիֆ օղլու Բաբաևը, ենթասպա Իլգար Այազ օղլու Զեյնալին և պայմանագրային զինծառայող Էլչին Արիֆ օղլու Մուստաֆազադեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Վալիևը։

Քարիմ Վալիևը նաև հայտնել էր, որ զոհվել են ադրբեջանական բանակի գեներալ-մայոր Հաշիմով Փոլադը և բանակային կորպուսի հրետանու պետ, գնդապետ Իլգար Միրզոևը։ Ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել էր 4 զոհի մասին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում