Life

Մաշա Մնջոյանը Chains երգի փայլուն կատարմամբ հաղթահարել է «Ավստրալիայի ձայնը» նախագծի ևս մեկ փուլ

1 րոպեի ընթերցում

Մաշա Մնջոյանը Chains երգի փայլուն կատարմամբ հաղթահարել է «Ավստրալիայի ձայնը» նախագծի ևս մեկ փուլ

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ավստրալիայի ձայնը» երաժշտական նախագծի շրջանակում շատերն են սրտատրոփ սպասում Մաշա Մնջոյանի ելույթներին: Երգչուհին շարունակում է իր հաղթարշավը՝ արդարացնելով երկրպագուների սպասելիքները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մնջոյանը մրցույթի հերթական փուլում ներկայացրել է հանրահայտ երգչուհի Թինա Արենայի Chains երգն ու անցել հաջորդ փուլ:

Խոսելով երգի ընտրությունից՝ Մաշան նշում է, որ Թինա Արենան հարազատ է իր հոգուն, նա շատ սիրված է Ավստրալիայում և իր համար մեծ պատիվ է ներկայացնել Արենայի Chains ստեղծագործությունը:

Մաշան խոստովանում է, որ նման երգ կատարելը մարտահրավեր է իր համար, սակայն եթե ցանկանում է լավ երգչուհի դառնալ, պետք է պատրաստ լինի ամեն բանի:

Մրցույթի նախորդ փուլերում Մաշան փայլուն է կատարել Սելին Դիոնի All By Myself, Արետա Ֆրանկլինի Respect, Ուիթնի Հյուսթոնի I Have Nothing ստեղծագործությունները:

ՄաշաՄնջոյանը2013թվականինհաղթելէ«Հայաստանի ձայնը» մրցույթում: Նա մասնակցելէ նաև «Նորալիք» երգի միջազգային մրցույթին՝ անցնելով կիսաեզրափակիչփուլ:

Անժելա Համբարձումյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում