Հասարակական

Կմշակվի օրենսդրական փաթեթ՝ արտակարգ իրավիճակի ռեժիմով գործիքակազմ կիրառելու նպատակով 

2 րոպեի ընթերցում

Կմշակվի օրենսդրական փաթեթ՝ արտակարգ իրավիճակի ռեժիմով գործիքակազմ կիրառելու նպատակով 

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը կմշակի օրենսդրական փաթեթ, որը հնարավորություն կտա դրանով նախատեսվող գործիքակազմը կիրառել արտակարգ իրավիճակի ռեժիմով:

Այդ մասին կառավարության արտահերթ նիստում նշեց Վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով արտակարգ դրության ռեժիմը ևս մեկ ամսով երկարաձգելու որոշման ընդունմանը:

«Բացի արտակարգ դրության ռեժիմից, օրենսդրությունում այլ արդյունավետ գործիքակազմ չունենք և եթե չերկարացնենք, ապա հակահամաճարակային միջոցառումների համակարգը դե յուրե իր ուժը կորցրած կլինի: Մյուս կողմից՝ հասկանում ենք, որ արտակարգ դրությունն անվերջ երկարացնել հնարավոր չէ և պետք էլ չէ: Որոշում ունենք՝ օրենսդրական փաթեթ մշակել, որը հնարավորություն կտա այդ գործիքակազմը կիրառել ոչ թե արտակարգ դրության, այլ արտակարգ իրավիճակի ռեժիմով, որն ավելի թեթև կլինի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հավելեց, որ արտակարգ դրության ռեժիմը երակարաձգող նախագծում հստակեցվել է ինքնամեկուսացման հրահանգ տալու ձևը։ «Մասնավորապես՝ սահմանվել է, որ այն տրվում է բանավոր, հասցեատիրոջ պահանջով, ենթակա է նաև գրավոր ձևակերպման: Բացառություն է նախատեսվել ինքնամեկուսացման կարգի խախտման դեպքում, երբ անձը ցուցումներին համապատասխան այցելում է բուժհաստատություններ՝ ախտորոշիչ հետազոտություններ կազմակերպելու նպատակով»,- ասաց նա:
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում