Հասարակական

Բուժումն ավարտած փոքրիկ Էլենի և ծնողների նախաձեռնությունը

2 րոպեի ընթերցում

Բուժումն ավարտած փոքրիկ Էլենի և ծնողների նախաձեռնությունը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի շահառու, բուժումն արդեն ավարտած Էլենի ու իր ծնողների նախաձեռնությամբ հիմնադրամի հանգանակության արկղ է տեղադրվել Արտաշատում իրենց պատկանող խանութում:

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ հիմնադրամի «Ֆեյսբուք»-ի էջից:

«Աշխատանքային շաբաթը եզրափակենք հուզիչ նորությամբ․ մեր սիրելի Էլենը, որն արդեն բուժումն ավարտել է և տանն է, շատ էր ուզում աջակցել ներկայումս բուժում ստացող մյուս բալիկներին։ Այսպիսով՝ Էլենը և նրա ծնողները հանդես եկան նախաձեռնությամբ: Արտաշատ քաղաքում գտնվող և իրենց պատկանող խանութում օրեր առաջ տեղադրվել է «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հանգանակության արկղը, որի մեջ հավաքված ողջ գումարը կփոխանցվի հիմնադրամին՝ քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաների բուժման ծախսերը հոգալու նպատակով»,- տեղեկացրել են հիմնադրամից ու շնորհակալություն հայտնել Էլենին և նրա ընտանիքին՝ իրենց ստացած հոգատարությունը այս ձևով վերադարձնելու համար։

«Ժպիտների քաղաք» («Սիթի օֆ Սմայլ») բարեգործական հիմնադրամը ստեղծվել է քաղցկեղ եւ արյան հիվանդություններ ունեցող մարդկանց աջակցելու համար։ Շահառու կարող են լինել 0-25 տարեկան երեխաներ և երիտասարդներ, որոնք ունեն քաղցկեղի կամ արյան հիվանդության ախտորոշում:

Աննա Գրիգորյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում