Ինովացիա

Կիբեռհանցագործները թիրախավորում են ֆինանսական խնդիրները լուծելու համար հեշտ միջոցի դիմող անձանց

3 րոպեի ընթերցում

Կիբեռհանցագործները թիրախավորում են ֆինանսական խնդիրները լուծելու համար հեշտ միջոցի դիմող անձանց

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համացանցում շատ ժամանակ անցկացնելու պարագայում մեծանում է կիբեռհանցագործության զոհ դառնալու հավանակությունը: Կիբեռհանցագործները կենտրոնացնում են իրենց ողջ ուժերը, որպեսզի թիրախավորեն անձանց որոշակի օգուտ ստանալու համար:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերիքննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչ Սասուն Գրիգորյանը նշեց, որ կիբեռհանցագործների կողմից թիրախավորվում են մարդիկ, որոնք ունենք ֆինանսական, սոցիալական խնդիրներ և գումար ստանալու համար փորձում են դիմել որևէ հեշտ միջոցի:

«Մոլորության մեջ գցելով քաղաքացիներին, արժանանալով վերջիններիս վստահությանը` կիբեռհանցագործները խաբեությամբ կարողանում եննրանցից ստանալ անձնագրային, բանկային քարտերի տվյալները: Որոշ դեպքերում որևէ ծառայութան դիմաց, որով հետաքրքված է քաղաքացին, նախապես տրամադրած հաշվիհամարին պահանջում են գումարի փոխանցում, որից հետո կատարվում է հափշտակում: Հանդիպում են կիբեռհանցագորությունների այլ դեպքեր, երբ խաբեությամբ ստանում են մարդկանց անձնական տվյալները հետագայում դրանքօգտագործելու համար»,- ասաց Սասուն Գրիգորյանը:

Սասուն Գրիգորյանըքաղաքացիներին հորդորում է համացանցից օգտվելիս հետևել անվտանգության տարրական կաոններին: Պետք չէ վստահել այն անձանց,որոնց չեք ճանաչում: Վերջիններիս մի փոխանցեք ձեր անձնական տվյալները՝ կլինի տան հասցե, թե անձնագրային տվյալներ, առավել ևս տեղեկատվություն բանկային քարտերի հետ կապված: Պարբերաբար թարմացրեք սոցիալական ցանցերում ձեր էջի, ինչպես նաև էլեկտրոնային հասցեների գաղտանաբառերը:

«Անհրաժեշտ է ջնջել սոցիալական ցանցերում եղած այն բոլոր հաշիվները, որոնք նախկինում բացել եք, այլևս չեք օգտագործում, հատկապես եթե այնտեղ ունեք արժեքավոր տեղեկատվություն: Թարմացումներ չկատարելու հետ կապված՝ դրանք ավելի խոցելի են»,- նշեց նա:

Մասնագետն ընդգծեց, որ, ուսումնասիրությունների համաձայն, համակարգչային խարդախություններ անող անձինք ունեն ինտելեկտուալ, հոգեբանական որոշակի ունակություններ, հմտություններ, որպեսզի պոտենցյալ տուժողներին համոզեն կատարել իրենց ցանկացած պահանջները: Ժամանակի ընթացքում,տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ, համակարգչային խարդախությունների բնույթը փոխվում է: Վերջին շրջանում հաճախ հանդիպող դեպքերից ենվատ վարկային պատմությունները վերացնելու առաջարկները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում