ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Հայ սուպերսթար 4» երաժշտական նախագծից հայտնի երգիչ և կիթառահար Սուրեն Առուստամյանը նորովի է մատուցել Ain't No Sunshine սիրված երգը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Առուստամյանը երգի տեսանյութը հրապարակել է «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում:
Սուրեն Առուստամյանը սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազային ֆակուլտետի կիթառի բաժնում: 18 տարեկանից իր խմբով նվագել է Երևանի ակումբներում: Մասնակցել է «Շանթ» հեռուստաընկերության «Հայ սուպերսթար» նախագծին, որի շրջանակում նրան հնարավորություն է տրվել նվագել և երգել աշխարհահռչակ երաժիշտ Յան Գիլանի հետ:
2012 թվականին Առուստամյանը ներկայացրել է Հայաստանը «Նոր ալիք» երգի միջազգայն մրցույթ-փառատոնում:
Այժմ երաժիշտն ապրում և ստեղծագործում է ԱՄՆ-ում, սակայն չի մոռանում Հայաստանի երկրպագուներին և երբեմն համերգներով է ներկայանում հայրենիքում:
Անժելա Համբարձումյան