Արցախում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 4-ով

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետությունում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 4-ով, վարակի նոր օջախներ են հայտնաբերվել մայրաքաղաք Ստեփանակերտում և Մարտակերտ քաղաքում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբի «Ֆեյսբուք»-ի էջը, այս մասին հաղորդում է Առողջապահության նախարարությունը:

«Ստեփանակերտում և Մարտակերտում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի մեկական օջախ՝ յուրաքանչյուրում մեկ դեպքի հաստատմամբ: Եվս 2 նոր դեպք գրանցվել է Ստեփանակերտի նախկինում հաստատված օջախի կոնտակտավորների մոտ»,- ասված է հաղորդագրությունում:

Կորոնավիրուսով հիվանդ 3 քաղաքացի առողջացել և թողել է մեկուսացման վայրը: Ընդհանուր առմամբ, հաստատված դեպքերի քանակը 146 է: Այս պահին մեկուսացված է 77, հիվանդությունը փաստացի հաղթահարում է 30 քաղաքացի: Հիվանդներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, ևս մեկ հիվանդի վիճակ՝ միջին ծանրության: COVID-19 ախտորոշմամբ մյուս վարակակիրների առողջական վիճակը բավարար է:

Ընդհանուր առմամբ կատարվել է 2 522 թեստավորում:

Հայերեն English Русский

Իսպանիայում հորդառատ անձրևների հետևանքով կան զոհեր

«Նոր գիրք»-37/26. Բուրդո, Վեռն, Չարան, Դրոթեր, Նոել, Ջոնասեն

Ուկրաինա այցելած Մերցը հայտարարել է Կիևին լրացուցիչ 1 մլրդ եվրոյի ռազմական օգնության մասին

Հնդկաստանի ֆինանսների նախարար մեկնաբանել է ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացքը

Բրազիլում կայացել են նախագահական ընտրությունները. Բոլսոնարուն և Լուլա դա Սիլվան կմրցեն երկրորդ փուլում

Արարատ Միրզոյանը ժամանել է Թեհրան

Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում. Կոբախիձե

Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանազատումն ու սահմանագծումը կիրականացվի բարեկամական ռեժիմով․ Կոբախիձե

Նիկոլ Փաշինյանը երեխաների հետ դպրոցական ավտոբուսով Աճարկուտից գնացել է Կիրանցի դպրոց

ՆԳՆ ղեկավար կազմը հարգանքի տուրք է մատուցել հանուն հայրենիքի և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակին