Աշոտ Փաշինյանը զորացրվել է. Վարչապետը տեսանյութ է հրապարակել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանն ավարտել է Արցախի Պաշտպանության բանակում իր ծառայությունը և վերադառնում է տուն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ Աշոտ Փաշինյանը հրաժեշտ է տալիս իր ծառայակիցներին:
«Այսօր մեր զինվոր որդին զորացրվեց և վերադառնում է տուն։ Բարի ծառայություն մեր բոլոր նորակոչիկներին եւ զինվորներին, բարի վերադարձ ծառայությունն ավարտած մեր բոլոր զինվորներին։ Ի գիտություն, զորամասի ներսում ժամկետային զինծառայողները դիմակ չեն կրում, որովհետև ապրում են մեկ ընտանիքի կանոնով»,- գրել է Փաշինյանը:
2018թ. հուլիսի 9-ին վարչապետ Փաշինյանի որդին առանց վիճակահանության մասնակցելու զորակոչվեց Արցախ: