Տանը հոսպիտալացման սպասող կորոնավիրուսով հիվանդ քաղաքացի արդեն մի քանի օր է չունենք. նախարար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կորոնավիրուսով վարակված, հիվանդանոց տեղափոխվելու կարիք ունեցող և տանը սպասող հիվանդ ներկայումս չկա: Այդ մասին կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ կորոնավիրուսի հետ կապված դրական լուր հաղորդելն այդքան էլ ճիշտ չէ, որովհետև մարդկանց զգոնությունը թուլանում է։ Վարչապետը հիշեցրեց, որ մոտ մեկ ամիս ունեինք տանը սպասող հիվանդների խումբ, որը հիմա չկա:

Առողջապահության նախարարԱրսեն Թորոսյաննասաց, որ այս պահին տանը սպասող կորոնավիրուսով հիվանդ քաղաքացի արդեն մի քանի օր չկա:

«Նաև փոքր թիվ ունենք այն քաղաքացիների, որոնց մոտ հաստատվել է կորոնավիրուսը և նրանք պետք է (հիվանդանոցից-խմբ.) տեղափոխվեն միայն կորոնավիրուսով զբաղվող հիվանդանոցներ, նրանց թիվը 13 է: Եթե ամփոփ ասեմ, ապա վիճակը մնում է կայուն, ծանր, այսինքն՝ բացասական միտում չկա, բայց էական դրական միտում էլ չկա», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը:

Վարչապետ Փաշինյանը միաժամանակ ընդգծեց, որ վիճակն անկանխատեսելի է և առաջիկայում սպասվում է վերակենդանացման նոր բաժանմունքների բացում «Էրեբունի», «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցներում։

Հայաստանում հուլիսի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 30346 դեպք, որոնցից 18000 -ն` առողջացած: Այս պահին փաստացի բուժում է ստանում կորոնավիրուսային հիվանդությամբ 11641 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 129 166 թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 535 դեպք։

Հայերեն English

ՍԴ-ի կողմից ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշում ընդունելու վերջնաժամկետը հուլիսի 4-ն է

Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի

Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

Դատավորներ Սեդա Սաֆարյանն ու Դավիթ Խաչատուրյանը կշարունակեն մասնակցել ընտրությունների վիճարկման գործի քննությանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում նշվեց Թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրը

Պիկասոյի վրձնին պատկանող դիմանկարը 1,7 միլիոն դոլարով վաճառվել է Լոնդոնի աճուրդում

Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՄՆ Անկախության օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը

Վարդան Ղուկասյանը դատական նիստի ընթացքում միջամտել է ոստիկանի գործունեությանը. հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Սաուդյան Saudi Aramco ընկերությունը վերսկսել է նավթի բեռնափոխադրումը

Անչափահասների կողմից թմրամիջոցների գործածման, հանցագործությունների թվի աճի միտում չի նկատվում