Հասարակական

Ժամանակավոր անաշխատունակության և խնամքի նպաստ ստացողների շրջանակն ընդլայնվեց

1 րոպեի ընթերցում

Ժամանակավոր անաշխատունակության և խնամքի նպաստ ստացողների շրջանակն ընդլայնվեց

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին և «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ փաթեթը ԱԺ հուլիսի 9-ի նիստում ստացավ 85 «կողմ» ձայն:

Գործող կարգավորումներով՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող գործատուի վարձու աշխատողը չունի ժամանակավոր անաշխատունակության և խնամքի նպաստի իրավունք: Նախագծով առաջարկվում է խնամքի նպաստ հատկացնել նաև միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող գործատուի վարձու աշխատողին, եթե այդ աշխատողը գտնվում է մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում: Միաժամանակ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող գործատուի վարձու աշխատողին վերապահվում է նաև ժամանակավոր անաշխատունակության նպաստի իրավունք:

Փաթեթով լուծում է տրվում նաև անցումային շրջանի խնդիրներին: Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկմանը նախագծի վերաբերյալ առաջարկություններ չեն ներկայացվել:

Աննա Գրիգորյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում