Հասարակական

ԱԺ-ն ընդունեց վարչական գործերով պետական տուրքերի առցանց վճարման հնարավորության օրինագիծը

1 րոպեի ընթերցում

ԱԺ-ն ընդունեց վարչական գործերով պետական տուրքերի առցանց վճարման հնարավորության օրինագիծը

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ օրենքի նախագիծը ԱԺ հուլիսի 9-ի նիստում ստացավ 85 «կողմ» ձայն:

Նախագիծը հեղինակել են«Իմքայլը»խմբակցությանպատգամավորներԱրթուրԴավթյանը,ՎլադիմիրՎարդանյանըևԱննաԿարապետյանը:

Օրինագծի ընդունմամբ ակնկալվում է վարչական դատավարության մասնակիցների համար պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով ապահովել վարչական գործերով պետական տուրքերի առցանց վճարման հնարավորություն, իսկ պետական տուրքի վճարումը հավաստելու համար դատարան հնարավոր կլինի ներկայացնել վճարահաշվարկային կազմակերպության կողմից տրամադրված համապատասխան ծածկագիրը, ինչպես ներկայում արդեն իսկ կատարվում է քաղաքացիական գործերով:

Աննա Գրիգորյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում