Իրավունք

Գլխավոր դատախազությունը արտահերթ բաց մրցույթի անցկացման հնարավորություն ստացավ

1 րոպեի ընթերցում

Գլխավոր դատախազությունը արտահերթ բաց մրցույթի անցկացման հնարավորություն ստացավ

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Դատախազության մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որով Գլխավոր դատախազությանը արտահերթ բաց մրցույթ անցկացնելու հնարավորություն ստացավ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ օրինագիծը հեղինակել են ԱԺ պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանն ու Աննա Կարապետյանը:

Գործող կարգավորմամբ՝ Գլխավոր դատախազությունը բաց մրցույթ կարող է հայտարարել տարին մեկ անգամ: Պատգամավորներն առաջարկել են անհրաժեշտության դեպքում արտահերթ բաց մրցույթ անցկացնելու հնարավորություն տալ, որը կացնկացվի Գլխավոր դատախազի հանձնարարությամբ:

Փոփոխությունը հնարավորություն կտա բավարար ճկունություն ապահովել դատախազությունն ամբողջ տարվա կտրվածքով անհրաժեշտ կադրերով համալրելու առումով:

Առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում օրենքի նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկներ չեն ներկայացվել:

Օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց միաձայն՝ 85 «կողմ» ձայներով:

Նորայր Շողիկյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում