Արցախ

Արցախի ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևի հայտարարություններին

6 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արտակ Ներսիսյան արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին։ «Արմենպրես»-ը ներկայացնում է Արտակ Ներսիսյանի մեկնաբանությունը․

«Հուլիսի 6-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարցազրույց է տվել տեղի հեռուստաընկերություններին՝ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանն առնչվող մասում օգտագործելով այնպիսի տոնայնություն և բառապաշար, որը դուրս է տարրական դիվանագիտական էթիկայի շրջանակներից։ Ադրբեջանի նախագահը փորձում է բանակցային գործընթացում արդյունքների բացակայության համար սեփական մեղքը բարդել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վրա՝ անգործության մեջ կտրուկ մեղադրանքներ հնչեցնելով նրանց հասցեին։ Խոչընդոտելով բանակցային լիարժեք եռակողմ ձևաչափի վերականգնմանը, անընդհատ կասկածի տակ դնելով վեճերի խաղաղ կարգավորման սկզբունքը և սպառնալով ուժի կիրառմամբ, փորձելով խեղաթյուրել հակամարտության էությունը, սեփական երկրում խրախուսելով ռասիստական և հակամարդկային հայացքներն ու վարքագծի մոդելները, ադրբեջանական իշխանությունները կանխամտածված կերպով լրացուցիչ խոչընդոտներ են ստեղծում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում։ Եվ վերոհիշյալ հարցազրույցը դրա ևս մեկ վառ ապացույցն է։

Այս կապակցությամբ բնորոշիչ է Ադրբեջանի վերաբերմունքը բանակցությունների լիարժեք եռակողմ ձևաչափի վերականգնմանը։ Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման տարբեր փուլերում բանակցություններն իրականացվել են տարբեր ձևաչափերով։ Սակայն ամենաարդյունավետը եղել են Արցախի ուղղակի մասնակցությամբ բանակցությունները՝ ինչպես երկկողմ՝ Արցախ-Ադրբեջան, այնպես էլ եռակողմ՝ Արցախ-Ադրբեջան-Հայաստան հիմունքներով։ Հենց եռակողմ ձևաչափով՝ Արցախի լիարժեք մասնակցությամբ, հնարավոր եղավ հասնել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գործընթացում ամենանշանակալի արդյունքին`1994 թ. մայիսին հրադադարի մասին անժամկետ համաձայնագրի ստորագրմանը։ Այդ է պատճառը, որ փորձելով հետաձգել եռակողմ բանակցությունների վերականգնումը, Ադրբեջանը արհեստականորեն ձգձգում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը։

Հարցազրույցում բերված ինչպեսպատմական, այնպես էլ իրավական փաստարկները չեն դիմանում որևէ քննադատության։ Սակայն, եթե Ադրբեջանի նախագահի կողմից տարածաշրջանի պատմության չիմացությունը լոկ անվնաս ֆոն է ստեղծում, ապա նրա մոլորությունները միջազգային իրավունքի ոլորտում կարող են լուրջ սպառնալիք լինել Հարավային Կովկասի խաղաղության ու անվտանգության համար։

Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման համատեքստում Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածիվկայակոչումը ամբողջովին հիմնազուրկէ,և անհաջող փորձ է՝ քողարկելու իր ագրեսիվ, ռազմատենչ քաղաքականությունը: Նախ`Ադրբեջանը չէրենթարկվել ագրեսիայի, որպեսզի կիրարկեր ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածը: Ընդհակառակը՝հենց Ադրբեջաննէ իր գործողություններովքաղաքական խնդիրը փոխակերպելզինված հակամարտության՝ փորձելով ուժով ճնշել արցախցիների ինքնորոշման իրավունքը, իսկ անկախություն ձեռք բերելուց հետո՝լայնածավալ պատերազմ սանձազերծելով Արցախի Հանրապետության դեմ: Երկրորդ՝1994թ. մայիսին Արցախը, Ադրբեջանը և Հայաստանը ստորագրեցին հրադադարիմասինեռակողմ համաձայնագիր՝ դրանով իսկ վերջ դնելով հակամարտության ռազմական փուլին ևստանձնելովայն խաղաղճանապարհովկարգավորելու պարտավորություն՝ համաձայնՄԱԿ-ի կանոնադրության: Այս կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում հիշեցնել ադրբեջանական կողմին, որ միջազգային վեճերի բացառապես խաղաղ միջոցներովլուծումը միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկն է, որն ամրագրվածէ ՄԱԿ-ի կանոնադրությամբ:

Բաքվի բոլոր շահարկումներն առ այն, որ ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածն իրեն իրավունք է տալիս ուժ կիրառել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համատեքստում, մերժվել ենմիջազգային հանրության կողմից 2016 թվականի ապրիլին, երբ Ադրբեջանը լայնածավալ հարձակում է սկսելԱրցախի դեմ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները`Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Ֆրանսիան, ինչպես նաև Միավորված ազգերի կազմակերպությանԳլխավոր քարտուղարը, ԵԱՀԿ գործող նախագահը և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարըմիակարծիքէին,որ պետք է խստորեն պահպանվեն1994թ. հրադադարիև դրա ամրապնդման մասին 1995թ.համաձայնագրերը: Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտության շուրջ միջազգային հանրության միասնական դիրքորոշման ֆոնինԱդրբեջանի՝ նոր պատերազմ սանձազերծելու սպառնալիքները չեն կարող այլ կերպ գնահատվել, քան իրեն միջազգային հանրության և միջազգային իրավունքի սահմաններիցդուրսհռչակելու փորձ:

Սեփական սխալների և սխալ հաշվարկների համար ուրիշներինանիմաստ և անհեռանկար կերպով մեղադրելու փոխարենԱդրբեջանը պետք էանշեղորեն կատարի հակամարտությանխաղաղ կարգավորման ուղղությամբ իր ստանձնած պարտավորությունները և բարեխղճորեն վարի լիարժեք ձևաչափով բանակցություններ»:

Հայերեն English Русский

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել՝ 8-րդը երեք օրվա ընթացքում

Գավառ համայնքի նիստերն արդեն իրականացվում են թվայնացված եղանակով

Շիրակի մարզի Հովտուն գյուղում այրվել են անասնագոմերից մեկի տանիքի մի մասը և 2500 հակ անասնակեր

Վան Ին խոսել է Ուկրաինայի կարգավորման գործընթացի մասին

Մոզամբիկում ցուցարարներին ցրելու համար օգտագործվել են մարտական ​փամփուշտներ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Իսպանիայի նախարարների խորհրդի արտաքին և գլոբալ հարաբերությունների գծով պետքարտուղարի հետ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի գրասենյակն աջակցել է Պուտինի և Թրամփի զրույցին

ՆԳՆ սպասարկման գրասենյակները շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Լոռու մարզերում

Ֆոն դեր Լեյենը բացահայտել է մինչև 2030 թվականը ԵՄ-ի վերազինման պլանները