Հասարակական

Զոհված զինծառայողների ընտանիքի անդամներն անվճար կրթություն ստանալու հնարավորություն կստանան

1 րոպեի ընթերցում

Զոհված զինծառայողների ընտանիքի անդամներն անվճար կրթություն ստանալու հնարավորություն կստանան

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այն հեղինակել է խորհրդարանի «Իմ քայլը» խմբակցության անդամ Սոֆիա Հովսեփյանը:

«Առաջարկվում է լրացում կատարել օրենքի 67-րդ հոդվածում, ըստ որի զոհված կամ մահացած զինծառայողների ընտանիքի անդամները` ծնողներն ու ամուսինը, կարող են ուսանել ՀՀ պետական հավատարմագրված ուսումնական հաստատություններում` ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին»,- ասաց Հովսեփյանը:

Պատգամավորը նշեց, որ ներկայում պետական բարձրագույն ուսումնական բոլոր հաստատություններում ուսանում են զոհված կամ մահացած զինծառայողների ընտանիքների 12 անդամներ:

Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց միաձայն՝ 86 «կողմ» ձայնով:

Նորայր Շողիկյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում