Ծանր հիվանդության հիմքով կալանքի կրումից ազատելու հնարավորություն ստեղծվեց

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում էր քրեադատավարական օրենսդրության շրջանակում հստակ նախատեսել կալանքի կրմանը խոչընդոտող ծանր հիվանդության հիմքով կալանքի կրումից ազատ արձակելու հնարավորություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կառավարության հեղինակած օրինագիծը խորհրդարանում ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը:

Փոխնախարարը նշեց, որ առաջին ընթերցումից հետո օրինագծում փոփոխություններ են կատարվել, նախագիծը լրամշակվել է: Գալյանը հայտնեց, որ այդ փոփոխությունները տեխնիկական բնույթ են կրել: Պատգամավորների կողմից գրավոր առաջարկներ չեն հնչեցվել:

Նախագծով նախատեսվում է ամրագրել հսկող դատախազի կողմից միջնորդագիրն անհապաղ քննելու և այն բավարարելու կամ մերժելու վերաբերյալ որոշում կայացնելու հնարավորություն՝ միաժամանակ նախատեսելով հսկող դատախազի կողմից միջնորդագիրը մերժելու դեպքում այն դատական կարգով բողոքարկելու հնարավորություն: Սահմանվել են նաև մի շարք դրույթներ:

Փոխնախարարի խոսքով՝ նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ 2020 թվականի հունվարին քրեակատարողական հիմնարկներում արդեն իսկ գրանցվել է մահացության 3 դեպք, որից 2 ը՝ ծանր հիվանդության հետևանքով:

Օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ միաձայն ընդունվեց 86 «կողմ» ձայնով:

Նորայր Շողիկյան

Հայերեն

Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Սենեգալին մեկնարկային խաղում

Աբբաս Արաղչին ու Ժոզեֆ Աունն ընդգծել են ԱՄՆ-Իրան խաղաղության համաձայնագրի կետերի իրագործման կարևորությունը

Իսրայելը «Հեզբոլլահի» հրթիռները խոցելուց հետո հարվածել է Հարավային Լիբանանին

Հայկական «ԲուՏեխ» և ֆրանսիական «Թալես» ընկերությունները ռազմավարական գործընկերություն են հաստատել

ԿԸՀ-ն կքննի Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ դատախազի միջնորդությունը

Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների բողոքները քննող նիստ է անցկացվել

Օմանի և Իրանի արտաքին գործերի նախարարներն արտահայտվել են Հորմուզի նեղուցում ազատ նավարկության օգտին

Կազանում կանցկացվի Ռուսաստանի և Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի երկրների ղեկավարների գագաթնաժողով

Հայտնի են «Փյունիկ»-ի ու «Ալաշկերտ»-ի մրցակիցները Կոնֆերենցիաների լիգայի առաջին փուլում

Հայաստանն ու Իրանը քննարկել են երկկողմ առևտրատնտեսական համագործակցության հետագա ընդլայնման վերաբերյալ հարցեր