Հասարակական

Գործադիրն առաջարկում է ընդլայնել ժամանակավոր անաշխատունակության և խնամքի նպաստ ստացողների շրջանակը

2 րոպեի ընթերցում

Գործադիրն առաջարկում է ընդլայնել ժամանակավոր անաշխատունակության և խնամքի նպաստ ստացողների շրջանակը

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկեց «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին և «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ փաթեթն ԱԺ արտահերթ նիստում ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը:

«Գործող կարգավորումներով՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող գործատուի վարձու աշխատողը չունի ժամանակավոր անաշխատունակության և խնամքի նպաստի իրավունք: Առաջարկվում է վերանայել այս կարգավորումը, որով միկրոձեռնարկատիրության սուբյեկտը չաշխատող անձի կարգավիճակից անցում կկատարի դեպի աշխատող անձի կարգավիճակ»,- ասաց Սաիյանը:

Փոխնախարարը նշեց, որ օրենքի ընդունմամբ՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող գործատուի վարձու աշխատողը կարող է ստանալ մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ, կարող է նաև հավակնել ժամանակավոր անաշխատունակության նպաստի, եթե այդ ընթացքում հիվանդացել է, ինչպես նաև նրա մայրության նպաստը ևս կնշանակվի և կհաշվարկվի գործատուի կողմից:

Նորայր Շողիկյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում